Հենրիխ Մխիթարյանն իրեն Հայաստանի ազգային հավաքականի մյուս խաղացողներից վեր չի դասում. Արթուր Պետրոսյան. video
«Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրեն Հայաստանի ազգային հավաքականի մյուս խաղացողներից վեր չի դասում: Այս մասին ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: Նա նաեւ ընդգծել է, որ ֆուտբոլիստն ազգի պարծանքն է: «Հենրիխ Մխիթարյանը մեր ազգի պարծանքն է: Բոլորս ուրախանում ենք նրա հաջողություններով եւ տխրում անհաջողություններով: Այս պահին ճիշտ է՝ մենք չունենք այդ կարգի այլ ֆուտբոլիստ, բայց նա թիմային խաղացող է: Երբեք իրեն թիմից չի առանձնացնում: Դրանով է նրա մեծությունը: Մի քանի անգամ իմ ասուլիսների ժամանակ ասել եմ՝ Հենրիխ Մխիթարյանը պետք է այս թիմին, այս թիմն էլ պետք է Հենրիխ Մխիթարյանին»,- ասել է Պետրոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում
