Գալիք ընտրություններին Ալիևն օգնելու է Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ թուղթ ստորագրելով․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Եթե մի պահ կողք դնենք զգացմունքային ֆոնը և փորձենք բովանդակային հասկանալ, թե ինչու էր Փաշինյանը համառորեն սուրճի հրավիրում Ալիևին, ապա կարծում եմ պարզ կդառնա, որ Փաշինյանին իսկապես պետք էր զրույց ունենալ Ալիևի հետ, ով համառորեն չի ցանկանում շարունակել քննարկումները «խաղաղության պայմանագրի» թեմայի շուրջ։ Փաշինյանն էլ փորձում է հասնել որևէ թղթի ստորագրման, որը կներկայացնի որպես «խաղաղության» ձեռքբերման ցուցիչ։ Վստահ եմ՝ ի պատասխան նա խոստանում է Ալիևի երազանքների կատարում, եթե վերջինս իրեն օգնի մնալ իշխանության։

Ալիևը ճիշտ հակառակը՝ գործընթացի շարունակության է ձգտում, քանի որ հենց այսպես կոչված բանակցային փուլում է հասել միակողմանի զիջումների հայկական կողմից, ուստի ինքը չունի որևէ շահ հայկական կողմի հետ թուղթ ունենալու։ Իսկ արդյոք Ալիևին պետք չէ՞ Փաշինյանի մնալը իշխանության։ Այս հարցը շատ տրամաբանական է, պատասխանն էլ միանշանակ է՝ իհարկե, նա կուզի, որ հենց Փաշինյանը մնա իշխանության, բայց քանի որ ինքը երկարաժամկետ ծրագրեր է գծում հայկական պետականության թուլացման ու քանդման համար, ապա Փաշինյանն ուղղակի գործիք է իր ձեռքին։

Գալիք ընտրություններին նա, իհարկե, օգնելու է Փաշինյանին, բայց ըստ իս՝ ոչ թղթով, այլ տեղեկատվական գրոհներով ու քարոզչական պատերազմով։ Ես չեմ զարմանա, որ Ադրբեջանից անգամ հնչեն տեքստեր, որ եթե Փաշինյանը չմնա իշխանության կամ այլ ուժեր գան, կլինի պատերազմ՝ դրանով իսկ շանտաժի ենթարկելով հայ հանրությանը։ Ալիևը լավ հասկացել է՝ հայ ժողովուրդը սարսափում է պատերազմից։ Այդ վախով էլ շանտաժի է ենթարկում հայ հանրությանը՝ Փաշինյանի օգնությամբ նաև։

Ինչ վերաբերվում է Սահմանադրության թեմային կամ ցանկացած այլ քայլի, որի կատարում է պահանջում Ալիևը, ապա ցանկացած նոր զիջում նվազեցնում է թղթի ստորագրման հավանականությունը և մեծացնում Ադրբեջանի ագրեսիվ քայլերի հնարավորությունները։ Սա ժամանակի մեջ ստուգված օրինաչափություն է՝ կառուցված չոր փաստերի վրա։ Դրանց մասին ես տևական ժամանակ գրել ու խոսել եմ։

Այս փուլում, Ադրբեջանը չունի ագրեսիայի գնալու շուրջ միջազգային կոնսեսուս, բայց ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Ադրբեջանը կգերադասի շարունակել «անկանոն ու ոչ թիրախային» կրակոցներով ահաբեկել սահմանային բնակավայրերի մեր հայրենակիցներին, շարունակել պահանջել Հայաստանի հրաժարում իր պետական ատրիբուտներից և հիմնարար փաստաթղթերից, կխուսափի որևէ թղթի ստորագրումից ու կպլանավորի տեղեկատվական աջակցություն Փաշինյանի համար առաջիկա ընտրություններում։ Այնպես որ «կոֆե, կենտրոն» առաջարկները որևէ օգուտ չեն բերելու․ Ալիևին այս փուլում որևէ թղթի ստորագրում պետք չի։ Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ, այժմ նրա ախորժակը շատ ավելի մեծ է, իսկ թուղթը դա չի կարող բավարարել․․․»:

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Սերոբ Խաչատրյան. 2000-2001 թվականներին Հայաստանը մերժեց այդ առաջարկը, որովհետեւ այդ դպրոցները հիմնականում սահմանամերձ գոտիներում էին. «Հրապարակ» Բոլորին գիժ են սարքել սրանք․ Արման Աբովյան Հատուկ ուղերձ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՊՆ նախարարի համար. Արման Թաթոյան Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցը հատելու փորձ կատարած «Prima» նավթային լցանավի խոցման մասին Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կմնա տնային կալանքի տակ ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի ԱՄՆ-ն իր երրորդ ավիակիրն է ուղարկում Մերձավոր Արևելք «Ժողովուրդ». Աշխատակիցների բանկային քարտերը հավաքել են. գործարար Արման Հակոբջանյանի նոր բարքերը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան Դուբայ-Երևան թռիչքն արդեն 2 անգամ հետաձգվել է ԱԹՍ-ի պայթյունի պատճառով Հայաստանյան հասարակության մեջ չկա վստահություն TRIPP նախագծի նկատմամբ․ Սուրեն Սուրենյանց Արայիկ Հարությունյանը մանիպուլացնում է Հայաստանի երկնքով տարանցիկ թռիչքների թեման. Hetq.am Աշխարհաքաղաքական պղտոր ալիքը սպառնում է նաև մեզ․ Հայր Ասողիկ Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13.441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան. «Փաստինֆո» «Տո Փաշինյանի․․․ աղջիկ չլինեիր՝ կասեի»․ քաղաքացիները հազիվ են իրենց զսպում Փաշինյանի մասին հարցից (video) Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը խաբելու պրոբլեմ չունի, բայց ես մի բանից եմ շոկի ենթարկվել․ Ռոբերտ Քոչարյան (video) Իրանում արդեն զnհվել է 1,332 խաղաղ բնակիչ` ներառյալ կանայք և երեխաներ. կան հազարավոր վիրավnրներ․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ ԱՄՆ-ն կսկսի Պարսից ծոցում նավերի ապահովագրման ծրագիր «Փաշինյանի դեմքը տեսնել չեմ ուզում». հարցում Գորիսում (video) Թաթոյանը, հարցումներն ու պեռաշկին․ ովքե՞ր են օգնում Նիկոլին ընտրվել (video) Ջեյհուն Բայրամովը մեկնում է Թուրքիա Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է Արշակ սրբազանի տեղաշարժը սահմանափակել են․ «Հրապարակ» Ըստ զեկույցի՝ Ալեն Սիմոնյանը, Անդրանիկ Քոչարյանը, Արսեն Թորոսյանը և Տիգրան Ավինյանը լրագրողների հետ շփման ընթացքում դրսևորել են ոչ հարգալից վերաբերմունք. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am