Հիմա մենք քո ասած տխմա՞րն ենք, թե՞ մարդուդ ասած համբալը. Հասմիկ Բաբաջանյան

Հոգեբանական մանիպուլյացիան մարդկանց վրա ներգործելու, մարդկանց կա¬ռա¬-վարելու ակտ է։ 2018 թվականից Հայաստանը այդ մագնիսական դաշտի մեջ է։ Ու մեղադրել մարդկանց, որոնք զոհ են գնում մանիպուլյացիոն հնարքների, ճիշտ  չէ։ Այդ մարդիկ զոհ են։ Շատ պարզ եմ բացատրում։ Ախուրյանցի Անոն զոհ է։ Կան զոհեր, որոնք դուրս են պրծնում մագնիսական այդ դաշտից, իսկ կան զոհեր, որոնք հավիտյանս կառավորվում, ներգործվում են։ Հիմա բուն թեմային անցնեմ։ Երեկ Նիկոլ Փաշինյանի կնոջ գրառումը մանիպուլյացիոն պարզ հնարք էր։ Այնքան պարզ, որ նույնիսկ երեխան կարող էր հասկանալ։ Նիկոլ Փաշինյանն  Ալբանիայում էր։ Նշենք, որ սովորական հանդիպում չէր։ Էրդողանի ու Ալիևի հետ ,,ախպերավարի,,  զրույցները երկրի համար կործանարար բազում հարցեր էր լուծում, շարժում էր  մարդկանց զայրույթը, դժգոհությունը։ 

Ի՞նչ է անում Անոն։ Մարդկանց զայրութը, էմոցիաները կառավարելու նպատակով հրահանգային մի տեքստ է գրում։ Ինչու՞ հենց երեկ, որովհետև հետո եք իմանալու, թե Ալբանիայից հետո Հայաստանն ինչ վիճակի  մեջ է հայտնվելու։ Նա հանդես է գալիս զոհի դերում  («ես դժբախտ եմ»)։  Մանիպուլյատորն իրեն ներկայացնում է որպես հանգամանքների կամ որևէ մեկի վարքագծի զոհ, որպեսզի հասնի իր նպատակին։ Տեսեք ինչ է ասում, նույնիսկ ամոթ է կրկնելը։ Շարքը երկար է, մի երկուսը գրեմ․ «Մի տխմար նստում է էկրանի առաջ և իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը․․․»։ Սովորաբար մանիպուլյատորը փորձում է համոզել, որ ինքը չի արել այն, ինքը այն չէ,  ինչում իրեն մեղադրում են։ Ինքը զոհ է։ Տեսեք ինչ է անում Անոն, ասում է ՝ մի տխմար։ Հոգեբանության մեջ մանիպուլյատորը օգտագործում է խրախուսանք, շողոքորթում կամ բացեիբաց պաշտպանում է զոհին, որպեսզի արժանանա նրա վստահությանը։ Նա զոհի մոտ վստահություն է ձևավորում,  որ ինքը տխմար, հիմար անխելք  չի, որովհետև նման բաներ իրեն չի ասում։ Այդ կերպ փորձում է պահել իր լսարանը։ Այլ բան է, որ ամուսինը մարդկանց համբալ է անվանում, ինքը՝ տխմար։ Տխմար է անվանում ոչ թե մի փոքրիկ խումբ մարդկանց, այլ հանրության գերակշիռ, ճնշող մասին, որը զույգի գոյությունը Հայաստանի կործանումն է համարում։ Սա բոլորովին այլ դաշտ է, այլ թեմա, այլ տարածք, որը մի քանի նախադասությամբ հնարավոր չէ բացատրել։ Նա իրեն հասանելի մագնիսական դաշտով հիմարացնում է այն փոքրաթիվ մարդկանց, ովքեր դյուրահավատ, հուզական կախվածություն, անինքնվստահություն, հաճույք ստանալու ցանկություն ունեն․․․

Ամենակարևորը՝  շեղում է թեման։ Երեկ նրա գրառումից հետո բազում քաղաքացիներ գրում են՝ ինչ էլ չիմացանք, այդ գրառումից հետո իմացանք, թե ինչ են ասում քո մասին։ Մարդիկ զարմանում էին այդ գրառումից, չգիտեին, որ մանիպուլյատորն ուշադրություն չի դարձնում այն բանի վրա, որը խախտում է իր ծրագիրը։ Ավելի պարզ՝ Երեկ Նիկոլն Ալբանիայում, Անոն այստեղ՝ մեզ ,,շախ տվին, խաղացեք։ Սրանից ավելի պարզ բացատրություն կա՞։ Օգտատերերից մեկը գրում է․ «Պետության աթոռը դարձել ա երկու տեգոր կնկա կռվախնձոր»։ Փաշինյանն ու իր կինը օտար ուժերի առաջ կռվում են, թե իրենցից ո՞րն է ամենալավը, ո՞րն է ավելի լավ խաբում, մանիպուլացնում մարդկանց։ Իրոք, տեգոր կնանիքի կռիվ է։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 41959 անգամ
Լրահոս
Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր. Սուրենյանց Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին բախվել են GAZ 3110-ը և VAZ 2121-ը․ 1,5 տարեկան երեխա է մահացել Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա Իսկական ազգակործան պատուհաս… Ռոման Երիցյանը տեղեկացնում է Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց․ Քըլըչ Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը Գվարդիոլան նշել է Մանչեսթեր Սիթիում թույլ տված իր գլխավոր սխալը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը․ փաստաբան Կարո՞ղ եք մասնակցել ընտրություններին, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին Վայ Նիկոլ, Նիկոլ… Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից․ իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ Բուրաստանում «Ford»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am