Արենը ամեն վարկյան պատրաստ է ծայրահեղ քայլի. ցմահ դատապարտյալի մայրը փաստում է

«Ցմահ դատապարտյալները կամաց-կամաց հոգնում են սպասելուց: Մենք օրերը հաշվեցինք, որ մեր տղաների  պահանջները բավարարվեն:Ազգային ժողովից խոստացան փետրվարին քննարկում անել ու տալ մեր հարցերի պատասխանը: Սայլը այդպես էլ տեղից չի շարժվում, ինչքա՞ն սպասենք»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալ Արեն Չատինյանի մայրը՝ Ալլա Մարտիրոսյանը: Նշենք, որ Արեն Չատինյանը մեկն է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ավելի քան 100 ցմահ դատապարտյալներից: Դատապարտվել է ցմահ ազատազրկման 2008 թ­վականին: Սովորել է Վանաձորի մանկավարժական համալսարանի ֆիզկուլտուրայի ֆակուլտետում, դատապարտվել 4­-րդ կուրսում: Մեղադրվել է տաքսու վարորդի սպանության մեջ, իրեն մեղավոր չի ճանաչել, մինչ օրս էլ պնդում է, որ սպանություն չի կատարել: Սակայն այս գործն անցել է հայաստանյան եռաստիճան դատական համակարգով, հասել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), բայց մերժվել անհիմն համարվելու պատճառաբանությամբ: «Այլընտրանք չկա, տղայիս կյանքը խորտակված է, ու մենք ուզում ենք գոնե հույսի մի կետ գտնել»,-ասաց մայրը, ով շարունակ երազում է որդուն ազատության մեջ տեսնելու մասին: «Արենը արդեն մի քանի անգամ հացդուլ է արել: Առողջությունը խաթարված է: Համենայդեպս իմ փոխարեն հավաստում  եմ՝ նորից կգնանաք ծայրահեղ քայլերի: Այս անգամ որդուս հետ միասին կդիմեմ այդ քայլին»,-եզրափակեց մայրը՝   հավելելով, որ մարտի 8-ից հետո հավանաբար մյուս ծնողներն էլ կորոշեն հետագա քայլերը: Նշենք, որ երկու ամիս առաջ 50 ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ էին  հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են հղել: Հիմնական պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի: Նշենք, որ մոտ 10 ցմահ դատապարտյալ հատել է պայմանական ազատման 20 տարվա պատժի շեմը, սակայն նրանցից եւ ոչ մեկը պայմանականորեն ազատություն չի ստացել: Աստղիկ Ավագյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am