Ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել
Ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին լուրը` նշելով, որ ոստիկանության աշխատակիցները ձերբակալվել են իրենց վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու մեղադրանքներով։
Նշենք, որ խոսքը հատուկ պահպանվող տարածքում գտնվող մեքենաներ, մեքենաների ավտոպահեստամասեր հափշտակելու և վաճառելու մասին է։
