Ադրբեջանական ապտակ Մոսկվային

Ռուսաստանի ԱԳՆ-ը չի ստացել Ադրբեջանից հաստատում՝ Գեորգի Զուևին նոր դեսպան նշանակելու հետ կապված։ Այս տեղեկությունը հայտնվեց ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, որոնք էլ հղում էին կատարում ՌԴ ԱԳՆ-ի սեփական աղբյուրներին։ Նշենք, որ համաձայն դիվանագիտական հարաբերություններին առնչվող կանոնների՝ դեսպանի նշանակումից առաջ ընդունող կողմից հայցում են ագրեման (համաձայնություն)՝ այսինքն՝ հավատարմագրերի հանձնման նախնական համաձայնություն։ Ստացվում է, որ Ադրբեջանը հրաժարվել է ագրեման տրամադրել Գեորգի Զուևին, իսկ պատճառն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրա վառ արտահայտված հայամետ դիրքորոշումն է։ Ավելի վաղ Զուևի թեկնածությունը հաստատել էր ԱՊՀ հարցերով Պետդումայի կոմիտեն։ Զուևը հանդիսանում է փորձառու դիվանագետ և ներկայում զբաղեցնում ՌԴ ԱԳՆ կադրերի բաժնի փոխտնօրենի պաշտոնը։ Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Վլադիմիր Դորոխինին Ադրբեջանում դեսպանի պաշտոնից։ Դորոխինը նշանակվել էր այդ պաշտոնում 2009թ. փետրվարի 24-ին: Մոսկվան շահագրգռված է Ադրբեջանի կայուն, կանխատեսելի ու բարգավաճ զարգացմամբ, երեկ այս մասին հայտարարել է Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը՝ Ադրբեջանում դիվանագիտական առաքելությունն ավարտելուց առաջ: Դեսպանը պնդել է, թե Բաքուն ևս հակված է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Մենք տարբեր ենք մասշտաբներով, մենթալիտետով ու մշակույթով, շատ հարցերում ունենք տարբեր քաղաքական շահեր, ու չնայած դրան՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը սովորել են լեզու գտնել միմյանց հետ»,- հայտարարել է Դորոխինն իր հրաժեշտի խոսքում: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին շրջանում որոշակի բարդություններ կարող են ի հայտ գալ: Բանն այն է, որ Էրդողանի հայտնի հայտարարությունից հետո, երբ նա նշեց, թե Պուտինի հետ քննարկել է ԼՂ հարցը, հավելեց նաև, որ Պուտինի մոտ դրական հույսեր չկան ԼՂ խնդրի արագ կարգավորման շուրջ: Սրանից ընդամենը մի քանի օր անց Երևանում նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հավելեց, որ ԼՂ հակամարտության արագ կարգավորման հույս չունի: Սրանք Բաքվին ու Անկարային նյարդայնացնող հայտարարություններ էին, և հնարավոր է՝ մենք առաջիկայում ականատես դառնանք ռուս-ադրբեջանական հարաբերությունների շրջանակում որոշակի կսմթոցների ցուցադրության, իհարկե՝ առավելապես Բաքվից: Թերևս, Գեորգի Զուևին Ադրբեջանում ՌԴ նոր դեսպան նշանակելու վերաբերյալ Բաքվի արձագանքը դրանցից մեկն է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am