«Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին սկանդալի մեջ է հայտնվել։ Ֆեդերացիայի անվտանգության ղեկավար Նորայր Ավետիսյանը, ով նաեւ «Տոռ» պահնորդական ծառայության ղեկավարներից է, խաղադաշտ մտած անչափահաս երկրպագուի նկատմամբ բռնություն է գործադրել՝ ապտակելով դեմքին։ Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել։ Մենք փորձեցինք պարզել, թե ով է սույն բռնարարը։ «Հրապարակ»-ը պարզեց, որ սույն անձը տարիներ առաջ աշխատել է ոստիկանությունում, քրեական ոստիկանության օպեր է եղել, սակայն կարճ ժամանակ անց սկանդալով հեռացվել է համակարգից՝ հենց մարդ ծեծելու համար։ Նորայր Ավետիսյանի հեռացումը ձեւակերպվել է «սեփական դիմումի համաձայն», քանի որ հայրն էլ է եղել ոստիկանության աշխատակից։ Հայրը՝ Աշոտ Ավետիսյանը, այդ ժամանակ եղել է ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի ղեկավարը, իսկ այժմ Դինամոյում բռնցքամարտի մարզիչ է։
Ինչպես է «Տոռ» պահնորդական ծառայությունը պետական պահպանությանը տենդերը շահել։ Լավատեղյակ աղբյուրը մեզ պատմեց, որ Նորայր Ավետիսյանը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի ընկերն է, եւ նրա միջոցով նման «չալաղաջ» պայմանագիր է «կպցրել» ֆեդերացիայից։ ՀՖՖ-ն շուրջ 90 միլիոնի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ։ Երկրպագուներին ծեծելու առումով ոստիկանության կարմիր բերետավորներն ու «Տոռ»-ի աշխատակիցների վարքագիծը, ըստ էության, ոչնչով չի տարբերում։ Առհասարակ կարծես ավանդույթ է դարձել՝ երկրպագուներին ծեծելը, ինչը չի եղել նախկինում»։
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը