Հայաստանում ուսուցիչը պետք է լինի պետության հատուկ ուշադրության և հարգանքի կենտրոնում. Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրել է.

«Հայաստանում ուսուցիչը պետք է լինի պետության հատուկ ուշադրության և հարգանքի կենտրոնում։ Որպես սերունդներ կերտող, ազգային արժեքների փոխանցող և հասարակական բարոյականության հիմքեր դնող դերակատար՝ ուսուցիչն ունի բացառիկ առաքելություն՝ ձևավորելու պետության ապագա քաղաքացուն։

Անհանդուրժելի և խստորեն դատապարտելի են ցանկացած գործողություն կամ հռետորաբանություն, որոնք ուղղված են ուսուցչի արժանապատվության ոտնահարմանը, նրանց հասարակական հեղինակության նվազեցմանը կամ թիրախավորմանը։ Նման երևույթները հակասում են ինչպես ազգային արժեքային համակարգին, այնպես էլ պետության երկարաժամկետ զարգացման ռազմավարությանը։

Ցավալի է արձանագրել, որ վերջին տարիներին, ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, հանրային դաշտում խաթարվել են կրթության և ուսուցչի նկատմամբ ձևավորված ավանդական հարգանքի ու վստահության հիմքերը։ Փաշինյանական բարքերը, որոնք միտված են արժեհամակարգի ապամոնտաժմանը, հանգեցրել են հասարակական վերաբերմունքի դեգրադացման, որի ցավալի արտացոլումը նկատվում է նաև ուսուցիչների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի աճով։

Ուսուցիչն ազգային գաղափարախոսության հենասյուներից է՝ միահյուսված մեր պատմության, մշակույթի և պետականության ամրապնդման գործընթացին։

Ուստի՝ նրա հանդեպ հարգանքի, աջակցման և պաշտպանության քաղաքականությունը պետք է դառնա ցանկացած պետական և հասարակական համակարգի առաջնահերթությունը։

Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ ուսուցիչն իրեն կզգա անվտանգ, արժևորված և ներշնչված՝ շարունակելու իր առաքելությունը»։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am