Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարն այցելել է Ադրբեջան
Նոյեմբերի 29-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքյավուզնայցելել է Ադրբեջան: Մինչև դեկտեմբերի 1-ը շարունակվող այցի շրջանակներում Քյուչուքյավուզը Ադրբեջանի ՊՆ-ում կանցկացնի մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի համագործակցության ներկա մակարդակը, հեռանկարները և այլ հարցեր: Առայժմ այլ մանրամասներ չեն տրամադրվում: Այցին ընդառաջ՝ նոյեմբերի 24-ին, Բաքվում հանդիպել էին երկու երկրների ՌՕՈւ ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը պարբերաբար համատեղ վարժանքներ են անցկացնում, որոնցից խոշորագոյւնը «ԹուրԱզ բազե» պլանային զորավարժություն է: Վերջին անգամ այն անցկացվել է Ադրբեջանի տարածքում՝ 2017 թ. սեպտեմբերին: Աղբյուրը՝ razm.info
