Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին

Ռուսաստանի առաջին ալիքի «Время покажет» հաղորդման ուրբաթօրյա թողարկումը նվիրված էր ԵՄ ԱլԳ գագաթաժողովին ու Հայաստանին։ Առիթը ԵՄ-ի հետ ստորագրված  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր։ Հաղորդման ընթացքում, բացի քարոզչությունից, այլախոհներին պիտակավորելուց և hետխորհրդային հանրապետությունները «մերը» (այսինքն՝ «Ռուսաստանինը») անվանելուց, նաև ստի տեղատարափ է արձանագրվել, որի մի մասին հարկ ենք համարում անդրադառնալ: ԱՄՆ դեսպանն ու ատոմակայանը «Ռուսաստանը այնտեղ [խմբ․՝ Հայաստանում] կառուցել է ատոմակայան, տրամադրել է 270 մլն դոլարի վարկային և 30 մլն դոլարի դրամաշնորհային օգնություն [․․․]. իսկ ի՞նչ է ասում ԱՄՆ դեսպանը՝ վերացրեք ատոմակայանը և կստանաք 8  մլրդ դոլարի էներգետիկ ներդրում», – հայտարարում է հաղորդավար Անատոլի Կուզիչևը։ Նշենք, որ դեսպան Ռիչարդ Միլսը իրոք խոսել է Հայաստանում 8 մլրդ դոլարի ներդրումների մասին, սակայն ատոմակայանի փակման վերաբերյալ որևէ պայմանի մասին դեսպանը չի խոսել: «Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով, և շուրջ 8 մլրդ դոլարի ներդրումային համագործակցության հնարավորություն կա», – ասել էր դեսպանը։ Ընդ որում, մինչդեռ Ռուսաստանը Մեծամորի ատոմակայանին տրամադրել է 30 միլիոն դոլարի դրամաշնորհ, ԱՄՆ-ից ատոմակայանը ստացել է 65 միլիոն դոլար, իսկ ԵՄ-ից՝ 55 միլիոն: «Էլեկտրիկ Երևանը» դարձավ «Էներգետիկ Մայդան» Արևմուտքը սևացնելու փորձերը, սակայն, այսքանով չավարտվեցին։ Հաղորդավարը  անդրադարձավ 2 տարի առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակական շարժմանը՝ «Էլեկտրիկ Երևանին», որն իր պնդմամբ Հայաստանում անվանվում էր «Էներգետիկ Մայդան»։ Կուզիչևի պնդմամբ, Բաղրամյանի պողոտայում հավաքվածները տեղյակ չէին անգամ Հայաստանում էներգակիրների գներից։ «Իմ կարծիքով, ինչ-որ մեկը այդ երիտասարդներին «օգնել է» փողոց դուրս գալ», – ասել է հաղորդավարը՝ ակնարկելով արևմուտքին։ Այնինչ, այս երկու պնդումներն էլ սուտ են: 2015 թվականի շարժումը «Էներգետիկ Մայդան» անվանում չի ունեցել, իսկ դրա մասնակիցների ծանրակշիռ մեծամասնությունը շատ լավ տեղյակ էին էլեկտրաէներգիայի սակագնից ու 7-դրամանոց թանկացման չափից: Հայաստանում ԱՄՆ և ՌԴ շահերը միշտ հակասում են իրար Հաղորդման հյուր, ամերիկացի լրագրող Մայքլ Բոմը փորձեց բացատրել ներկաներին, որ Հայաստանը կարող է համագործակցել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ ։ Այլ կերպ ասած, կրկնեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Դրան ի պատասխան, հաղորդավարը ընդհատեց բանախոսին ու սկսեց վերլուծել՝ եթե ԱՄՆ-ն և ՌԴ-ն մրցակիցներ են միջազգային հարթակում, հետևապես, Հայաստանում էլ նրանց շահերը չեն կարող համընկնել։ Նշենք, սակայն, որ Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որտեղ ոչ միայն համընկնում են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերը, այլև վերջիններս համագործակցում են։ Առաջին հերթին, դա արցախյան կարգավորման հարցն է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Օրինակ, երկու երկրներն էլ, ինչպես նշվեց, աջակցում են Հայաստանի միջուկային անվտանգությանը, սատարումեն կենսաբանական ռեֆերենտ լաբորատորիաներին, աջակցում են միջազգային հանցագործությունների (թմրանյութերի ապօրինի շրջանառություն, թրաֆիքինգ և այլն) դեմ պայքարին։ Այնուամենայնիվ, լռելով այս ամենի մասին՝ ռուսական պրոպագանդան առաջ է տանում «ինչ ԱՄՆ-ին լավ է, մեզ վատ է» կարգախոսը։ Ադրբեջանին զինելը՝ արգելված թեմա Հաղորդման երկրորդ հատվածում կրքերն ավելի թեժացան։ ՌԴ նախագահին կից «Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի» անդամ Մաքսիմ Շեվչենկոն հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, իսկ դրա ճակատագիրը պետք է լուծեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Երբ լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկը փորձեց առարկել՝ պնդելով, որ Արցախը հայկական է, և Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զենքի մատակարարումը ստորություն է, հաղորդավար Կուզիչևը ընդհատեց նրան և խոսքը փոխանցեց այլ բանախոսի՝ փոխելով քննարկման թեման։ sut.am

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am