Որեւէ այլ երկրում նման փորձեր անող իշխանություններին ծաղրի կենթարկեին, կսուլեին ու կճանապարհեին տուն

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Անհնար է պատկերացնել ավելի շատ ոչ պրոֆեսիոնալիզմ, հիմարություն, մարտնչող տգիտություն, պետության ու հասարակության հանդեպ ավելի մեծ վնասարարություն, քան այսօր իրականացնում է ՔՊ-ական իշխանությունը` տարբեր ոլորտներում: Անհնար է որեւէ երկրի իշխանության մեջ պատկերացնել այսքան շատ պաշտոնյաներ, որոնք լիքը տարրական բաներ չգիտեն, երբեմն անգամ բարձրագույն կրթություն չունեն եւ իրենց ղեկավարած ոլորտներից բացարձակապես անտեղյակ են, բայց կառավարում են: Բայց այդ բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ լավ կրթություն ու դաստիարակություն ստացած մարդիկ են կառավարում, ոչ մի պաշտոնյա իրեն թույլ չի տա հայտարարել, թե հանրությունը տգետ է` պետք է նրան կրթել: Առավել եւս՝ իրեն թույլ չի տա լսարաններ հավաքել, դասախոսություններ կարդալ, իրենից խելացի ու գրագետ մարդկանց սովորեցնելու առաքելություն ստանձնել, մանավանդ՝ երբ երկրում կան բազում կրթական հաստատություններ եւ կան կրթվելու, սովորելու բոլոր հնարավորությունները՝ եթե մարդը ցանկություն ունի։ Նման պահվածքն ինքնին մովետոն է, քաղաքակիրթ դեմոկրատական երկրներին անհարիր: Որեւէ այլ երկրում նման փորձեր անող իշխանություններին ծաղրի կենթարկեին, կսուլեին ու կճանապարհեին տուն: Նման իշխանությունը չէր համարձակվի ընտրությունների գնալ եւ քվե խնդրել այն մարդկանցից, ում ինքը համարում է տգետ եւ ում ուզում է կրթել։ Ե՞րբ, ո՞ր պահից այս ամենը մեզանում հնարավոր դարձավ: Ե՞րբ բաց թողեցինք լկտիանալու հակված այս իշխանության դեմն առնելու պահը: Ինչպե՞ս եղավ, որ իշխող ուժի ներկայացուցիչները սկսեցին քամահրանքով, վերամբարձ խոսել ժողովրդի հետ, դասեր տալ ու արհամարհել նրան։ Գուցե այն պահին՝ երբ ԱԺ ամբիոնի մոտ հայտնված, 7 մանդատ ունեցող ուժի ղեկավարը բացահայտ սպառնալիքների միջոցով փորձում էր վարչապե՞տ ընտրվել: Կամ՝ այն պահին, երբ իր համար անցանկալի դատավճռի պատճառով կոչ էր անում մարդկանց` շրջափակել դատարանների դռնե՞րը: Կամ` երբ ուզում էր սահմանադրական հանրաքվե անել` ՍԴ-ի` իրեն չենթարկվող դատավորներից ազատվելու համա՞ր:

 

դիտվել է 841 անգամ
Լրահոս
Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am