Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում էր  Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ՝ «ԵԼՔ»-ի առաջարկած նախագիծը: Այն արժանացավ բացասական եզրակացության: Նախագծին կողմ քվերակեցին հանձնաժողովի անդամներ՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զենլանյանը: ՀՀԿ-ականները դեմ էին: Ամեն դեպքում, նախագիծը բացասական եզրակացությամբ ընդգրկվեց հաջորդ լիագումար նիստի օրակարգ, որի ժամանակ հակիրճ կներկայացվի նախագծի պահանջը: Մինչ քվեարկությունը  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԵԱՏՄ-ի պատճառով Վրաստանից ներկրվող մանդարինի քանակի նվազմանը հայտարարեց. «Անկեղծ ասած, երեկվա լրահոսին հետևելով՝ ես հասկացա, որ այս ժամանակները, երևի թե մեր գիտակցության մեջ կվերակենդանանցնեն նաև Խորհրդային միության ասացվածքները։ Դրանից ամենահայտնին և սեզոնայինը հետևյալն է՝ չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին: Նվազել է նաեւ Հայաստանից Ռուսաստան արտահանվող լոլիկը:Երեկ պարզվեց, որ Վրաստանից 5 կգ-ից ավելի մանդարին ներկրելու համար հարկավոր է 4 կգ փաստաթուղթ կցել դրան, և դա ԵԱՏՄ-ի նոր նվաճումն է։ Վրաստանի հետ մենք հիմա ազատ առևտրի համաձայնագիր ունենք և կարող ենք ոչ միայն 5, այլև 6, 7, նույնիսկ 8 կգ մանդարին ներկրել Վրաստանից։ Բայց դրա համար պետք է ֆիտոսանիտարական, միջուկային, քիմիական, կենսաբանական և այլ բազմաթիվ տեղեկանքներ: Այսինքն՝ մարդը 1000 դրամի մանդարին պիտի գնի Սադախլոյից և 5000 դրամ ծախսի, գնա ԹիՖլիս, որ ֆիտոսանիտարական փաստաթուղթ ձեռք բերի, որ կարողանա մանդարին ներկրի: Իհարկե, մենք դեռ խոսում ենք ազատ առեւտրի մասին: Միայն սա չէ, այս տարի Ռուսաստանից Հայաստան են սկսել ներկրել բանջարեղեն: Սա ի՞նչ երեւույթ է, իհարկե կապված է ԵԱՏՄ-ի հետ, բայց այստեղ եւ Ռուսաստանում ջերմոց ունեցողները գազի համար վճարում են երեք անգամ տարբերությամբ, մենք ավելի վճարում ենք երեք անգամ: Մի հատ լոլիկ ունեինք արտահանելու, այն էլ պարզվում է, որ Ռուսաստանից է գալիս»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:  

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am