Թրամփի արձագանքը Փհենյանի բալիստիկ հրթիռի արձակմանը
Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային ծրագրի զարգացման շրջանակում միջմայրցամաքային հրթիռների արձակումները: Փորձարկված հրթիռն ընկել է Ճապոնիայի ափերի մոտ: Hwasong-15-ը կարող է ծանր միջուկային մարտագլխիկ կրել, ի վիճակի էր խոցել ԱՄՆ-ի տարածքում գտնվող ցանկացած թիրախ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքել է այս խնդրին. «Հերթական բալիստիկ հրթիռի արձակման մասին տեղեկացվել է, երբ հրթիռն օդում է եղել: Որոշ ժամանակ առաջ Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել: Միայն մի բան կասեմ ձեզ՝ մենք այս ամենի մասին հոգ կտանենք: Մենք հարցի շուրջ երկար քննարկում ենք ունեցել: Սա մի իրավիճակ է, որից մենք գլուխ կհանենք»,-ասել է Թրամփը: Սպիտակ տունը մշակել է 2 փորձարարական ռազմավարական ծրագիր, որոնք կարող են կյանքի կոչվել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի իրականացման դեպքում:
