Դատախազությունն իր անգործությամբ խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքը․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու գործով․

Փաստում եմ, որ գլխավոր դատախազն Ազգային ժողովի լիագումար նիստում չանդրադարձավ Սամվել Վարդանյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ վարույթի ընթացքին, թեև այդ հարցն իր ելույթում հերթական անգամ բարձրաձայնել էր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնեմ, որ ապրիլի 25-ին դատախազն ԱԺ հանձնաժողովի նիստում լայն հնչեղություն ունեցող այս գործով հանրությանը սխալ տեղեկություն էր տրամադրել, և իմ կողմից ճիշտը ներկայացնելուց հետո հարկ չհամարեց ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ ի վերջո՝ բացատրել, թե ինչու ԱՆՁԸ ՊԱՐԶՎԱԾ ոստիկաններին ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ մեղադրանք չի առաջադրվել-փորձագիտական հիմնարկին «մեղավոր նշանակելը» չաշխատեց։

Նշեմ նաև, որ ԱԺ հանձնաժողովում ապրիլի 25-ին գլխավոր դատախազի խոսքից ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ առկա է դատախազության գործառույթն ի վերջո արդյունավետ կատարելու անկեղծ ցանկություն, ուստի ապրիլի 28-ին, Վարազդատ Հարությունյանի հետ, հսկող դատախազին ներկայացրեցինք փաստերով հիմնավորված միջնորդություն՝ ԱՆՁԸ ՊԱՐԶՎԱԾ ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին։

Ու ի՞նչ։ Ոչինչ։ Անցել է ուղիղ երկու շաբաթ՝ չունենք միջնորդությունը ո՛չ բավարարելու, ո՛չ էլ մերժելու մասին որոշում, թեև օրենքով ունեին 7 օր ժամանակ։

Հետևություններ՝

1) Ես սխալվում էի՝ կարծելով, որ առկա էր դատախազության գործառույթն արդյունավետ կատարելու անկեղծ ցանկություն։ Չի՛ եղել նման բան։ Դրա փոխարեն՝ եղել է «ծածկադմփոցի» ցանկություն։

2) Դատախազությունն իր անգործությամբ փաստացի խրախուսում է խոշտանգման ու նվաստացուցիչ վերաբերմունքի՝ գնալով ավելի մեծ ծավալներ ու ավելի լկտի դրսևորումներ ստացող պրակտիկան։ Այդ ամենի համար գլխավոր դատախազը կրում է անձնական պատասխանատվություն»։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am