Այս ամենը շատ ավելի խորը ծրագիր է, քան թվում է առաջին հայացքից. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Նիկոլական կառավարիչների բանակի կազմաքանդման դեմարշը ոչ միայն շարունակվում է, այլև մտնում է նոր փուլ՝ ստանալով ավելի ճոխ փաթեթավորում և քաղաքական գունավորում։ Այս անգամ նախաձեռնության հեղինակը ՔՊ-ական Հայկ Սարգսյանն է, որի օրենսդրական առաջարկը վերջին օրերին քննարկվում է ԱԺ համապատասխան հանձնաժողովներում։

Ստորագրելով այս օրենսդրական փաթեթի տակ, իշխանությունն իրականում վերափոխում է բանակ-պետություն-հասարակություն հարաբերակցային համակարգը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել երեք տարբերակներից մեկը. ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և վճարել պետբյուջե 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և վճարել 20 միլիոն դրամ։

Այս մոտեցումը հերթական անգամ դնում է քաղաքացուն դաժան դիլեմայի առաջ՝ ծառայե՞լ հայրենիքին, թե՞ ֆինանսապես պարտավորություններ ստանձնել՝ ընտանիքը «փրկելու» նպատակով։ Ըստ էության, պետությունն ու փողը դրվում են նույն նժարի վրա, իսկ մարդուն առաջարկվում է ազատվել ծառայությունից՝ միլիոնավոր դրամների դիմաց։ Այս իրավիճակը հատկապես ծանր է լինելու սոցիալապես անապահով խավի համար, որն այս պահին նույնիսկ կենցաղային կարիքները բավարարելու համար ստիպված է վարկեր վերցնել։

Նիկոլի պնդմամբ՝ «Հայաստանի հերոսը հարկ վճարողն է», սակայն այստեղ հարցը արժեքաբանական է՝ հայրենիքի պաշտպանությունը վերածվում է ֆինանսական պարտավորության։ Այս օրինագծով հայրենիքը դրվում է փողի կողքին, և մարդուն ասում են՝ «եթե չես ուզում, որ տղադ ծառայի, վճարիր 20 միլիոն դրամ»։

Այս սցենարի մեջ կա մեկ այլ չափազանց վտանգավոր շերտ։ Բազմաթիվ ծնողներ, ովքեր չեն վստահում իշխանության բարոյալքված բանակին, ամեն ինչ անելու են՝ իրենց զավակներին այդ համակարգից հեռու պահելու համար, անգամ եթե դրա դիմաց ընկնեն միլիոնավոր պարտքերի տակ։ Հիպոթեքով տուն գնելու համար նախատեսված գումարները հիմա կարող են ուղղվել՝ երեխային բանակից «ազատելու» գործին։

Սա է Նիկոլի «իրական Հայաստանի» մոդելը, երբ առաջնայինը ոչ թե անվտանգ սահմանն է, այլ պետբյուջեի եկամուտները։ Եվ քանի որ չկա հանրային վստահություն՝ ոչ բանակի, ոչ էլ պետության հանդեպ, առաջանալու է քաոսային իրավիճակ, որտեղ ամեն ոք ամեն գնով կփորձի օրինական ճանապարհով խուսափել ծառայությունից՝ ձևականորեն հետևելով օրենքին, բայց խորքում մերժելով պետության հենքային ինստիտուտը՝ Զինված ուժերը։

Երբ Հայկ Սարգսյանը հայտարարում է, թե զինակոչի ենթակա քաղաքացիների 30–40 տոկոսն այսօր խուսափում է ծառայությունից, ապա ինչպե՞ս պատկերացնել, թե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ թիվը չի աճելու։ Իրականում հնարավոր է, որ 10-ից 7-ը հենց սկզբից ընտրեն «վճարելու և չծառայելու» ճանապարհը։

Այս ամենը շատ ավելի խորը ծրագիր է, քան թվում է առաջին հայացքից։ Թույլ բանակը, բարոյազրկված ծառայությունը և ծառայությունից «օրինական» խուսափելը ծառայում են այն նպատակին, որն այս իշխանությունից պահանջում են իր ադրբեջանաթուրքական տերերը: Զինված ուժերի կազմալուծումը թաքնված է «ընտրության ազատություն» անվան տակ, սակայն բովանդակությամբ դա պետական ինքնապաշտպանության մերժում է»։

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am