Ռուսաստանը գործարքների մեջ է մտնում իրենց ժողովուրդներին բռնացող ղեկավարների հետ՝ ԱՄՆ-ի պետքարտուղար (տեսանյութ)

Ազատություն, հավասարություն եւ մարդկային արժանապատվություն,սրանք են ըստ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները: Խոսելով Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի կենտրոնում, պետքարտուղարն ընդգծել է՝ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ իր բոլոր դաշնակիցները լինեն հզոր, ինքնավար եւ բարգավաճող՝ համամարդկային արժեքները միասին պաշտպանելու համար. «Նախագահ Թրամփի օրոք Միացյալ Նահանգները շարունակում է նվիրված մնալ Եվրոպայի հետ մնայուն համագործակցությանը: Մեր հանձնառությունը մեր դաշնակիցներին անսասան է»: Մարտահրավերների թվում Թիլերսոնն առաջին հերթին նշում է Ռուսաստանից սպառնացող վտանգը եւ միջազգային ահաբեկչությունը. «Նախկինում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փորձերն ինքնախաբեություն էին: 2008-ին Ռուսաստանը ներխուժեց հարեւան Վրաստան, իսկ 2014-ին՝ Ուկրաինա: Ռուսաստանն այսօր էլ շարունակում է ահաբեկել հարեւաններին, միջամտել այլ երկրների ընտրություններին եւ աջակցել հակաժողովրդավարական արժեքների տարածմանը»: Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Մոսկվային վերջ տալ Ուկրաինայի հակամարտությանը. «Ռուսաստանը նախընտրել է խախտել Եվրոպայի խոշորագույն երկրներից Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, եւ Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ ուս ուսի տված փորձում է հակազդել Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին»: Չնայած խնդիրներին, Արեւմուտքը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղիներ փնտրել. «Եվրոպան եւ Միացյալ Նահանգները, միեւնույն է, ցանկանում են Ռուսաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատել, սակայն Ռուսաստանն ի պատասխան փորձում է նոր հետխորհրդային ուժերի հավասարություն հաստատել, որում Ռուսաստանն իր միջուկային զենքի միջոցով կարող է իր կամքը պարտադրել մյուսներին»: Ավելին, Մոսկվան փորձում է սեպ խրել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ: Փորձեր, որոնք, ըստ պետքարտուղար Թիլերսոնի, հաջողությամբ երբեք չեն հռչակվի. «Գարծարքների մեջ մտնելով իրենց սեփական ժողովուրդներին բռնացող ղեկավարների հետ, փորձելով քաղաքականացնել իր էներգակիրները, առցանց հարձակումներ եւ ապատեղեկատվության քարոզարշավ իրականացնելով, Ռուսաստանը գործում է պատասխանատու պետությանը ոչ հարիր: Հարեւանների վրա հարձակումներով ու ճնշելով հնարավոր չի լինի բարելավել Ռուսաստանի քաղաքացիների կյանքը»: Փոխարենը Ռուսաստանը կարող է դառնալ Արեւմուտքի հուսալի գործընկերն ու բարեկամը, սակայն ընտրությունը Մոսկվայինն է. «Ռուսաստանը կարող է շարունակել ինքն իրեն մեկուսացնել՝ դեպի այլ երկրներ ապակայունություն արտահանելով կամ՝ կարող է դառնալ մի ուժ, որը ազատություն եւ կայունություն կհաստատի ամբողջ Եվրասիայում»: Վերջին տարիները եւս մի կարեւոր խնդիր բացահայտեցին: Ռեքս Թիլերսոնի խոսքով, ակնհայտ դարձավ, որ էներգակիրները կարող են ոմանց կողմից որպես զենք օգտագործվել՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու նպատակով: Այդ պատճառով, ըստ պետքարտուղարի, ԱՄՆ-ը հատուկ ռազմավարություն է մշակում. «Մենք կերաշխավորենք, որ ոչ մի երկիր այլեւս չօգտագործի իր էներգետիկ պաշարները՝ այլ պետությունների վնասելու նպատակով»: Միացյալ Նահանգները պատրաստ է պայքարել նոր վտանգների դեմ, սակայն, միայնակ չի կարող հաջողության հասնել, նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: Միայն դաշնակիցների հետ միասին, որոնց թվում է ամբողջ առաջադեմ աշխարհը, հնարավոր է դիմակայել եւ պաշտպանել վտանգված ազատությունը, ավելացրել է Թիլերսոնը, նշելով, որ ազատության արժեքը Եվրոպայում լավագույնս են գիտակցում նախկին Խորհրդային Միության երկրները, որոնց ժողովուրդներն իրենց ազատության համար թանկ գին են վճարել:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am