Օկուպացված Արցախի Վանքի և Հայրենական մեծ պատերազմի և Արցախի ազատամարտերի հուշարձանների ոչնչացումը

Monument Watch. Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի, Արցախի անկախության շրջանի հուշարձանների ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը, որոնք շատ հաճախ մշակութային մեկ միասնական լանդշաֆտում են գտնվում։ Այս քաղաքականությունն ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, որին հետամուտ արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ հուշարձաններ։

2025 թվականի մայիս ամսին Artsakhs Monuments-ը տեղեկացրեց, որ Ադրբեջանը ոչնչացրել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը։

Հարկ է նշել, որ հուշարձանի ոչնչացման հետ մեկտեղ, կորսվում է նաև հոիշարձանի կրած գաղափարն ու արժեքները։ Կարևոր է նշել, որ հուշարձանների ոչնչացմամբ չեզոքանում է նաև Մայիսի 9-ի տոնի խորհուրդն ու ռեալիզացման խարիսխը։ Տոնը կենդանի պահելու արցախահայ համայնքի ջանքերը, առանց այն խորհրդանշող ժառանգության՝ մեծ մարտահրավեր են դարձել։ Ոչնչացված են Շուշիում գտնվող հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, ադրբեջանի զինվորականը կրակահերթի տակ էր հայտվել և ոչնչացվել Հադրութի և Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը։ Ավերված են նաև Գետավանի հուշարձանը, Ազատամարտիկների միության շենքը։ Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը։ Ոչնչացվել են նաև Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանները, այդ թվում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին և «ՄԻԳ-17» կործանիչը, Ստեփանակերտում Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալ, Սովետական Միության հերոս, ռազմական տեսաբան, ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին։

Մեր արձագանքը

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։

Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար https://casebook.icrc.org/case-study/icjisrael-separation-wallsecurity-fence-occupied-palestinian-territory։ Սովորութային օրենքները արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում։ Բացի այդ, Եվրոպական Խորհրդարանը 2024 թվականի մարտի 12-ին ընդունել է ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին բանաձևը, որն իր 19-րդ կետով դատապարտում է հայկական բազմադարյա ներկայությունը փաստող բոլոր պատմամշակութային վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը (https://oeil.secure.europarl.europa.eu/oeil/popups/ficheprocedure.do?lang=en&reference=2024/2580(RS))։

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am