Չբավարարվել դիտորդի կարգավիճակով.Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ - ում է/տեսաշար,տեսանյութ/

 Ինչպես հայտնի է , համահայկական ընդվզման իրազեկման այցի շրջանակներում « Երկիր ծիրանի » կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ - ում է գտնվում :   Պետք է նկատել , որ քաղաքական գործչի այցը հայաշատ Լոս Անջելես՝ բավական ջերմորեն է ընդունվել տեղի հայության կողմից: Այն գաղափարները , որոնք Փոստանջանը հնչեցրել է այստեղ , լիովին համապատասխանում են այն տրամադրություններին , որոնք իշխող են տեղի հայության բավական լայն շրջանակներում : Տեղեկացնենք , որ Զարուհի Փոստանջյանը Գլենդելի քաղաքային գրադարանում հայկական համայնքի հետ ունեցած իր հանդիպմանը , որը բավական ջերմորեն ընդունվեց մասնակիցների կողմից , արծարծեց այն կարևորագույն հարցերի շարքը , որոնք այսօր փոթորկում են թե՛ դրսի , թե հայաստանաբնակ հայերի սրտերը. Հայաստանում ժողովրդավարական արժեքների ոտնահարում , դեմոկրատական ինստիտուտների ձևականություն , արտագաղթ , սոցիալական անարդարութուն : Ահա այն խնդիրների ու թեմաների ոչ լրիվ շարքը , որոնց շուրջ Փոստանջյանը մտերմիկ զրույց էր ծավալել գրադարան եկած մարդկանց հետ : Իր խոսքում կարևորելով համայն հայության ներուժի օգտագործումը ` Փոստանջայնն իր խոսքն , ըստ էության , կառուցում էր մեկ հիմնական գաղափարի վրա ` Հայաստանի ` որպես համայն հայության հայրենիքի հզորացման ` նախևառաջ այդ հայրենիքն իրենց սրտերում կրող հայության ջանքերի շնորհիվ ` գաղափար , առանց որի , Փոստանջյանի համոզմամբ, անհնար է լինելու կառուցել Հայաստանի վաղվա պայծառ օրը : Նրա կոչը մեկն էր ` չբավարարվել դիտորդի կարգավիճակով ու ակտիվորեն մասնակից դառնալ հայրենիքի առաջ կանգնած սպառնալիքների կանխման , դրանց չեզոքացման գործին : Նշենք , որ հանդիպումն անցավ անչափ ջերմ մթնոլորտում ու հավաքվածների հիացմունքը հնարավոր չէր չնկատել՝ գովեստի խոսքեր , հիացմունք արտահայտող բառեր՝ որքան ասես : Մի խոսքով ` ակնհայտ էր , որ Զարուհի Փոստանջյանի այցը լոսանջելեսահայությանն իսկապես պահանջված է : Ինչ վերաբերում է Գլենդել քաղաքի քաղաքապետարանի և Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիաներին , ապա պետք է նշել , որ դրանք բավական մարդաշատ էին : Ակցիայի շրջանակներում Հայաստանի հյուպատոսությանը հանձնվեց պահանջագիր - նամակ : Տարբեր կետերից բաղկացած պահանջագրում տեղ էին գտել ՀՀ Ազգային ժողովի լուծարման , կառավարության ցրման մասին դրույթներ , ինչպես նաև պահանջ կար հնարավորություն տալու սփյուռքահայերին ընտրելու ու ընտրվելու , Հայաստանում պատասխանատու ղեկավար պաշտոններ զբաղեցնելու և այլն : Պետք է նկատենք , որ բացի այս ամենը ` Զարուհի Փոստանջյանն ԱՄՆ կատարած իր այցի շրջանակերում հյուրընկալվեց AMGA և AABC հեռուստաընկերություններին ` իր հարցազրուցներում խոսելով ներկայում Հայաստանին հուզող ամենահրատապ թեմաների վերաբերյալ , կարևորելով Սփյուռքի դերակատարությունը հայրենիքի շենացման գործում : Ի դեպ ` պետք է ասենք , որ այդ հաղորդումների ընթացքում նույնպես մեծապես զգացվում էր հայ համայնքի ջերմ վերաբերմունքը Զարուհու նկատմամբ՝ չդադարող զանգեր եթերում , երախտագիտության խոսքեր , Զարուհու հետ ճանապարհ անցնելու պատրաստակամության մասին հավաստիացումներ : Նշենք, որ Զ. Փոստանջյանի բոլոր հանդիպումներին նրա կողքին է միշտ եղել « Երկիր ծիրանի » կուսակցության փոխնախագահ՝ Կարապետ Աղաջանյանը: Թե ինչ հաջողություն կունենա Զարուհի Փոստանջյանի աննախադեպ ձեռնարկը , թերևս , միայն ժամանակը կարող է ցույց տալ : Ակնհայտ է , սակայն , որ հատկապես ԱՄՆ հայ համանքի կողմից նրան գրկաբաց ընդունելը խոսում է ոչ միայն Փոստանջյանի հանդեպ մարդկանց ունեցած ջերմ զգացմունքների , այլև այն բոլոր խնդիրների հրատապության մասին , որոնք այսօր ծառացած են Հայաստանի առաջ : Սփյուռքը ցանկանում է իր ամենաակտիվ մասնակցությունը բերել Հայաստանի կայացման գործին ու ուղիներ է փնտրում իր այդ ցանկությունը կյանքի կոչելու համար :   Գայանե Մանուկյան, usarmenianews.com Տեսանյութը՝ AMGA հեռուսատընկերության

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am