Ինչու է ծեծի ենթարկած թաղապետը ազատության մեջ, իսկ գնահատականներ հնչեցրած Լիլիթ Աղեկյանը կալանքի տակ. Աննա Գրիգորյան

Ո՞նց է ստացվում, որ ծեծի ենթարկած թաղապետը շարունակում է լինել ազատության մեջ, իսկ մյուս անձը, ով ընդամենը գնահատական է հնչեցրել՝ կալանքի տակ է։ Այս մասին ԱԺ-ում ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը մատնանշելով Սամվել Վարդանյանի և Լիլիթ Աղեկյանի գործերը։

«Քննչական վարույթներ նախաձեռնելիս ես տեսնում եմ ակնհայտ երկակի ստանդարտների իրագործում և նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ՝ հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Երբ Սամվել Վարդանյանը ՔՊ-ական պատգամավորին ավտոբուսում գնահատականներ է հնչեցնում ու դրան անմիջապես հաջորդում է Վարդանյանի ձերբակալումն ու կալանավորումը, բայց երբ Մասիվի թաղապետը օրը ցերեկով տեսախցիկների առջև ծեծի է ենթարկում քաղաքացու՝ դա որևէ հետևանք չի ունենում։ Նույնը Լիլիթ Աղեկյանի դեպքում է, ինչի համար էր հարկավոր նման այդ կերպ կալանավորել։

Ո՞նց է ստացվում, որ ծեծի ենթարկած թաղապետը շարունակում է լինել ազատության մեջ, իսկ մյուս անձը, ով ընդամենը գնահատական է հնչեցրել՝ կալանքի տակ է»։

Արթուր Պողոսյանն արձագանքեց, որ այն արարքը, որ մեղսագրված է Նոր նորքի թաղապետին՝ ոչ մեծ ծանրության հանցագործություն է։ «Այսինքն, մենք հիմա քրեական վարույթներով չենք կարող մատնանշել մեկ քրեական վարույթ, երբ առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձին ձերբակալեն»։
Անդրադառնալով Լիլիթ Աղեկյանին՝ նա նշեց, որ լրագրողի վերաբերյալ բազմաթիվ վարույթներ են առկա թե դատարանում, թե նախաքննության փուլում։ «Մենք ի սկզբանե անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել։ 1 գործով, 2 գործով, 3 գործով, երբ ընտրում ես անազատության հետ կապված խափանման միջոց և տեսնում ես, որ այդ խափանման միջոցը չի չեզոքացնում այդ անձի ոչ պատշաճ դատավարական վարքագիծը՝ վարույթն իրականացնող մարմինը գնում է ծայրահեղ քայլի։ Դա արվել է, քանի որ անձը դպրոցում խուլիգանություն է կատարել անչափահաս երեխաների մասնակցությամբ և նկատմամբ, նա ամբողջ դպրոցի բնականոն գործունեությունը կազմալուծել ու կազմաքանդել է անձնական շարժառիթնեով,ապա նաև խաթարել է դատական պրոցեսը և դատավորին վիրավորել է։ Մենք ստիպված ենք գնացել այդ ծայրահեղ խափանման միջոցի»,-ասաղ Պողոսյանը։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am