Իրավաբանին կրճատել է, փաստաբան վարձել, որ կրճատված իրավաբանի հայցին պատասխանի. հայցեր՝ ՀՌ տնօրենի դեմ․ MediaHub

Հանրային ռադիոյում ավադույթ է ձևավորվում։ Աշխատողները դատական հայցեր են ներկայացնում տնօրենի դեմ։ «Ժողովրդավար պետություն ենք» կասեն իշխանավորները, «դանակը ոսկորին է հասել» կասեն ռադիոյի մարդկանց ճանաչողները։ Այս մասին գրում է MediaHub-ը և հավելում․

«Ինչևէ, օրերս տնօրենի դեմ հերթական դատական նիստի օրն էր` Երևանի քաղաքացիական դատարանում։ Պատասխանողը նույնն է՝ Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանը։ Հայցվորն այս անգամ ռադիոյի՝ նախկին իրավաբան Սիրուշ Աղվանյանն է։

Աղվանյանի մեկ հայց արդեն դատարանը բավարարել է։ Դատարանը պարտավորեցրել է Արմեն Քոլոյանին անվավեր ճանաչել նկատողությունը։ Դատարանի այս վճիռն իհարկե կբողոքարկվի։ Բայց օրերս տեղի ունեցած դատական նիստը կրճատված հաստիքին է վերաբերում։ Հետաքրքիր է, ինչո՞ւ Քոլոյանը որոշեց կրճատել իրավաբանի հաստիքը։ Չար լեզուներն ասում են, որ կրճատված իրավաբանը նախկին տնօրենի բերած մարդն է։ Երևի դեռ չգիտեր, որ աշխատողները դատի են տալու իրեն՝ ոչ իրավաչափ որոշումների համար:

«Հանրային ռադիոյի իրավաբան հարկավոր չէ» Հանրային հեռարձակողի խորհրդին համոզել էր Քոլոյանը։ Բայց այժմ ստիպված է իրավաբան վարձել, որ կրճատված իրավաբանի հաստիքի դեմ բողոքարկող Սիրուշ Աղվանյանի ներկայացրած հայցին պատասխանի։ Արդյո՞ք սա պետական բյուջեի միջոցների արդյունավետ ծախս է այն դեպքում, երբ ասում են, թե ռադիոյում արդեն գումար չի մնացել։ Գուցե հանրային այս կառույցի ֆինանսական ծախսերը ուսումնասիրելու կարիք կա՞, ու, կարծես, արդեն այդ ճանապարհին են, ինչի մասին վկայում է Քոլոյանի դեմ վարույթը։

MediaHub-ը գրել էր, որ մայիսի 7-ին Հանրային հեռարձակող խորհուրդը նիստ է գումարել և Քոլոյանի դեմ կարգապահական վարույթ նախաձեռնել: Խորհուրդը Քոլոյանին ընդամենը 3 աշխատանքային օր է տվել գրավոր բացատրություն ներկայացնելու համար:

Ի դեպ, այս պահին Դատալեքսում Արմեն Քոլոյանի դեմ չորս դատական հայց կա, երեքը նրա կիրառած անհամաչափ վարչական տույժերի բողոքարկումն է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am