«Պատվաստմանը դեմ արտահայտվող օնկոլոգը շահագրգիռ է, որ շատ օնկոհիվանդներ լինեն». ԱՆ պաշտոնյա

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը պնդում է, որ պապիլոմավիուսի դեմ պատվաստումն արդյունավետ միջոց է՝ կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցկեղը, որը նշված վիրուսն է հարուցում: Շատ բուժաշխատողներ, սակայն, ինչպես հայտնի է, դեմ են պատվաստմանը: Իսկ, մասնավորապես, ուռուցքաբան-գինեկոլոգներից կարելի է լսել, որ պապիլոմավիրուսը հնարավոր է շատ հեշտությամբ հայտնաբերել, հետեւաբար՝ դրա դեմ պատվաստվելու կարիք չկա: Ու քանի որ հանրության մի ստվար հատվածը նույնպես խիստ բացասական կարծիք ունի պատվաստումների վերաբերյալ եւ հայտարարում է, որ երեխաներին պատվաստել թույլ չի տալու, ՀՀ առողջապահության նախարարության մայրական վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանից հետաքրքրվեցինք՝ եթե, այնուամենայնիվ, պատվաստումը մերժած կանայք կանոնավոր պարբերականությամբ հաճախեն բժշկի, արդյո՞ք պաշտպանած չեն լինի արգանդի պարանոցի քաղցկեղից: Այս եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ: – Արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելվում է երկու ճանապարհով: Առաջնային կանխարգելումը պատվաստումն է գարդասիլով, որը պաշտպանում է քաղցկեղից: Երկրորդայինը ՊԱՊ քսուկն է, երբ կինը կանոնավոր՝ երեք տարին մեկ հանձնում է ՊԱՊ քսուկ, որպեսզի հնարավոր լինի վաղ փուլում հայտնաբերել բջջային փոփոխությունները եւ կանխարգելել քաղցկեղի հետագա զարգացումը: Հետեւաբար, մեր երկրում մենք չենք բացառում երկրորդային կանխարգելումը, նախ այն պատճառով, որ դեռեւս միայն 13 տարեկաններն են պատվաստվելու, որը փոքր խումբ է, երկրորդը՝ այն կանանց, որոնք արդեն ունեցել են սեռական հարաբերություն, խորհուրդ ենք տալիս ենթարկվել ՊԱՊ քսուքի հետազոտության երեք տարին մեկ անգամ՝ իրենց կանանց կոնսուլտացիաներում՝ անվճար: – Տիկին Ավագյան, այսինքն՝ այն օնկոլոգ-գինեկոլոգները, որոնք ասում են՝ սա այն վարակը չէ, որը դժվար է հայտնաբերել, ու ընդամենը տարին մեկ կամ վեց ամիսը մեկ անգամ բժշկի այցելելով դա կբացահայտվի, սխա՞լ են: – Եթե բացահայտվի էլ, ի՞նչ անենք: Վիրուսին օրգանիզմից դուրս հրավիրել մենք չենք կարող: Դժբախտաբար, այդ վիրուսը չի հեռանում օրգանիզմից: Կարող է հեռանալ միայն, եթե օրգանիզմն ունի շատ լավ պաշտպանական մեխանիզմներ, որովհետեւ սեռական հարաբերության ժամանակ կանանց 80 տոկոսը վարակվում է, բայց 80 տոկոսի մոտ չէ, որ առաջանում է արգանդի պարանոցի քաղցկեղ: – Իսկ քանի՞ տոկոսի մոտ է առաջանում: – Տոկոսը չեմ կարող ասել… Այդ վիրուսի մի մասն օրգանիզմի միջոցների, իմունային պատասխանի շնորհիվ հեռանում է օրգանիզմից: Իսկ եթե չի հեռանում, այսօր դժբախտաբար չկան այնպիսի դեղեր, որոնցով կարողանանք պապիլոմա վիրուսը բուժել: – Այսինքն՝ ստացվում է մեր բուժհաստատություններում, մասնավորապես Ուռուցքաբանության կենտրոնում, այդքան անտեղյակ բժիշկնե՞ր են աշխատում: – Այստեղ շահերի բախում կա: Ես ներողություն եմ խնդրում այդ կարծիքն արտահայտողից, կարող է՝ այդպես չէ, բայց դա էլ իմ կարծիքն է. ինչքան շատ լինեն օնկոհիվանդները, այնքան ինքը շատ գործ կունենա: Շատ եմ ցավում, որ այդպիսի բան եմ ասում իմ գործընկերոջ վերաբերյալ, որը դեմ է պատվաստմանը, որովհետեւ ինքը պետք է հասկանա դրա կարեւորությունը: Երբ աշխարհը մի բան է ասում, մենք չենք կարող հակառակվել: Երբեմն ինձ հարցնում են՝ ձեր կարծիքը: Չնայած բժշկական գիտությունների դոկտոր եմ, կարող եմ ունենալ իմ ձեւավորված կարծիքը, բայց դա իմ անձնականը կարող է լինել: Ես հիմնվում եմ ապացուցողական բժշկության տվյալների վրա: Իսկ այսօր ապացուցողական բժշկությունը, բազմաթիվ հետազոտություններ ամփոփելով, գտել է, որ քաղցկեղի կանխարգելման, նվազեցման, մահացության իջեցման միակ ճանապարհը պատվաստումն է եւ ՊԱՊ քսուքը»: Ամբողջությամ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am