«Նրանք այդ պահին պետք է լինեն գիշերազգեստով, հողաթափերով, նրանց ձեռքերը պետք է ոլորեն և առևանգել»

Խորհուրդ


Արփինե Սարգսյանին, Աննա Վարդապետյանին և Անահիտ Մանասյանին

Լիլիթ Աղեկյանին առևանգելուց և խոշտանգելուց շուրջ երեք օր անց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղարը բարեհաճել է խոսել, սակայն նրա պարզաբանումը մեղմ ասած ծանծղամտություն է, իսկ ՀՀ ՆԳ նախարարի, ՀՀ դատախազի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դրսևորած հանցավոր անգործությունը՝ խայտառակություն:

ՀՀ ՆԳՆ ընդունել է, որ Լիլիթ Աղեկյանը նաև գտնվել է Համայնքային ոստիկանության «Կումայրիի» բաժնում: 

Ոստիկանության բոլոր բաժանմունքները կենտրոնացված համակարգով տեսաձայնագրվում են, որոնք հասանելի են ՀՀ ՆԳՆ հատուկ ծառայության աշխատակիցներին, ուստի, ՀՀ ՆԳՆ քաջատեղյակ է Կարեն Գևորգյանի և այլոց «սխրագործությունների» մասին: Հետևաբար, ազնիվ լինելու համար ՆԳՆ պետք է հրապարակի տեսաձայնագրությունն այն մասին, թե որտեղ է գտնվել Կարեն Գևորգյանն այն ժամանակ երբ Լիլիթ Աղեկյանին ոստիկանության բաժնում զննում և խուզարկում էին, ի՞նչ է արել և ի՞նչ է ասել նրան: 

ՀՀ ՆԳՆ թող նաև մեկնաբանի ինչո՞ւ են Լիլիթ Աղեկյանին առևանգել և պարտադրել գիշերազգեստով և հողաթափերով, առանց հիգիենայի պարագաների (Լիլիթ Աղեկյանը գտնվել է կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում) շուրջ երկու օր անընդմեջ «շրջագայել» Գյումրու Համայնքային ոստիկանության «Կումայրիի» բաժնում, ՀՀ Շիրակի մարզի քննչական կոմիտեում, Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ-ում, «Գյումրի» ԲԿ-ում, դատարանում, կրկին ՁՊՎ-ում, հետո կրկին դատարանում, հետո «Աբովյան» ՔԿՀ- ում:

ՀՀ ՆԳՆ թող պարզաբանի Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ինչո՞ւ չեն պահպանվել ձերբակալված անձին արգելանքի տակ պահելու օրինականության, օրենքի առաջ հավասարության, մարդասիրության, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու սկզբունքները: 

ՀՀ ՆԳՆ ընդունել է, որ Լիլիթ Աղեկյանին ձերբակալել են քննիչի որոշման հիման վրա, որի նպատակն է եղել Լիլիթ Աղեկյանին տանել դատարան, սակայն այդ պատրվակով Լիլիթ Աղեկյանին պարտադրել են «շրջագայել» և նվաստացուցիչ պայմաններում հանդիպել ոստիկան Կարեն Գևորգյանին: Ձերբակալված անձանց նկատմամբ արգելվում է դրսևորել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: 

ՀՀ ՆԳՆ թող բացի տեսաձայնագրությունները և հարցեր տա Կարեն Գևրգյանին՝ ինչո՞ւ է նա մոտեցել Լիլիթ Աղեկյանին նրան զննելու ժամանակ և ապօրինի հրահանգներ արձակել ու սպառնացել նրան:

Երբ կհրապարակեք ոստիկան Կարեն Գևրգյանի կողմից սույն թվականի մայիսի 8-ին ոստիկանության շենքերում նրա տեղաշարժի վերաբերյալ տեսանյութը, նոր կարող ենք խոսել ճշմարտության մասին:

Իսկ մինչ այդ տիկին նախարարին խորհուրդ կտամ անցկացնել փորձարարություն պարզելու համար՝ արդյո՞ք տեղի է ունեցել խոշտանգում, թե ոչ:

Երբ տիկին նախարարը կգտնվի կնոջը բնորոշ բնականոն ֆիզիոլոգիական վիճակում թող գիշերազգեստով և հողաթափերով իր, Աննա Վարդապետյանի և Անահիտ Մանասյանի համար Գյումրիում կազմակերպի երկօրյա անընդմեջ շրջագայություն հետևյալ ուղղություններով և պայմաններում:

Երեկոյան ժամը 18:15-ին մի խումբ ոստիկաններ պետք է ներխուժեն Արփինե Սարգսյանի, Աննա Վարդապեյանի և Անահիտ Մանասյանի բնակարաններ, նրանք այդ պահին պետք է լինեն գիշերազգեստով և հողաթափերով, նրանց ձեռքերը ոստիկանները պետք է ոլորեն ու առևանգեն, այս տեսարանը պետք է կատարվի իրենց ծնողների ներկայությամբ:

Ժամը 18:30-ին նրանք պետք է հայտնվեն Գյումրու համայնքային ոստիկանության «Կումայրիի» բաժնում զննության և խուզարկության նպատակով, այդ ընթացքում նրանք պետք է ճաշակեն ոստիկան Կարեն Գևորգյանի ներկայությունը և լսեն նրա կարգադրությունն իրենց մերկ զննելու գործողությունը տեսաձայնագրելու ու իրենց սպառնալու վերաբերյալ:

19:00-ին նրանք պետք ճաշակեն քննիչ Միքայել Ավետիսյանին:

21:30-ին նրանք պետք է հայտվեն Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ-ում և քննիչ Միքայել Ավետիսյանի ու ոստիկան Կարեն Գևորգյանի հանդիպման վայելքների հետևանքով, ոչ հարիր պայմաններում շրջագայությանը մասնակցելու արդյունքում՝ նվաստացված ու ստորցած լինելով, պետք է կարիք ունենան հոսպիտալացման:

 22:30-ին նրանք պետք հայտնվեն «Գյումրի» ԲԿ-ում: Այնտեղ նրանց կներարկեն թմրեցնող դեղորայք և կնստեցնեն սայլակի վրա ու կտեղափոխեն դատարան: 

23:00-ից մինչև հաջորդ օրվա 06:00-ն նրանք պետք է անցկացնեն դատարանի հատուկ մեկուսացման սենյակում, հետո նրանք կրկին կհայտնվեն Գյումրու ոստիկանության «Մուշի» ՁՊՎ-ում, նրանց ոստիկանները կհյուրասիրեն խոզի խորոված:

12:00-ին նրանց կրկին կտանեն դատարան և իրենց նկատմամբ վեց (6) ժամ տևողությամբ փակ դատական նիստ կանցկացնեն, որին որպես իրենց պաշտպան կհրավիրեն ՀՀ փաստաբանների պալատից հանրային պաշտպան՝ Արտյոմ Մանասյանին, ումից նրանք կհրաժարվեն և կպահանջեն իրենց կողմից նախընտրած փաստաբաններին, սակայն դատավոր Հովհաննես Սաֆարյանը կմերժի իրենց պահանջը: Պաշտպան Արտյոմ Մանասյանի թեթև ձեռքով, քննիչ Միքայել Ավետիսյանի ջանքերի շնորհիվ, դատախազ Արմեն Չիչոյանի պատվերով, դատավոր Հովհաննես Սաֆարյանը Արփինե Սարգսյանին, Աննա Վարդապեյանին և Անահիտ Մանասյանին կկալանավորի մեկ (1) ամսով: 

22:00-ին նրանց կտեղափոխեն Աբովյան քաղաք՝ «Աբովյան» ՔԿՀ:

Հ.Գ.

Տիկի՛ն նախարար, երբ կհրապարակեք Կարեն Գևորգյանի վերաբերյալ տեսաձայնագրությունը և կկատարեք վերոնշյալ շրջագայությունը նոր միայն իրավունք կվաստակեք կոչեր անելու:

Լիլիթ Աղեկյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան

11 մայիսի, 2025թ․

 

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am