«Մաուզերիստների» իշխանության ավարտը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի հերոս, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, սյսօր մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է ազատազրկման 6 տարի ժամկետով։ Իհարկե, դատավարությունը չտվեց այն հարցի պատասխանը, թե Բաբայանն ու մյուսներն ինչքանով էին մեղավոր կամ անմեղ, ու հայաստանյան արդարադատությունից որևէ մեկն այդ հարցի պատասխանը չի էլ ակնկալում: Միայն այն հանգամանքը, որ Սամվել Բաբայանը ձերբակալվեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պիկին, երբ նրա փաստացի առաջնորդությամբ գործող ՕՐՕ դաշինքն, ըստ էության, պատրաստվում էր «տրաքացնել» ընտրական գործընթացը, արդեն քաղաքական որոշակի ենթատեքստ է հաղորդում գործին, ավարտված դատավարությանը: Բայց տեղի ունեցածը քաղաքական և հանրային ընդվզման տեղիք չտվեց` որոշակիորեն լեգիտիմացնելով իշխանության քայլերը, մանավանդ, որ ՕՐՕ դաշինքը ընտրական կամպանիայի ակնհայտ հետնապահներից մեկն էր: Սա ինքնին խոսուն հանգամանք է և հուշում է, որ մեր հասարակությունն ավելի պրագմատիկ է դարձել և, ըստ էության, մերժում է պսևդոհեղափոխականությունն ու «մաուզերիստական» մտածողությունը: Ինքը` Սամվել Բաբայանը, ամբողջ դատավարության ընթացքում հրաժարվեց այն քաղաքականացնել` չնայած տողատակերով անընդհատ ուղերձներ էր հասցեագրում Սերժ Սարգսյանին, ու շատերին թվում էր` ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարի ու իշխանությունների միջև ձևավորվել է կոմպրոմիս, սակայն այսօրվա դատավճիռը եկավ հաստատելու հակառակը: Այսօրվա դատավճիռն ավելի խորքային փոփոխությունների հետևանք է: Հայաստանում ավարտվում է «մաուզերիստների» իշխանությունը և այդ կարգավիճակը նրանց այլևս արտոնություններ չի տալիս դատարաններում կամ այլուր: Հաջորդ խորհրդարանում «մաուզերիստների» չենք տեսնի: Դա չի նշանակում, որ քաղաքական համակարգի որակը լավանում է. այն «քաղաքակրթվում» է` այլևս չունենալով «հրացանով» մարդկանց անհրաժեշտությունը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am