Հայրը որդուն հուղարկավորել է անտառում՝ Անապատ վանքի տարածքում․ MediaHub

2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական դիրքերը մոտեցել էին Մարտակերտի շրջանի Կիչան և Նոր Ղազանչի գյուղերին։ Մի քանի անգամ նրանք փորձել են առաջանալ գյուղի ուղղությամբ, բայց հայ դիրքապահներն այդ առաջխաղացումը կանխել են։

Կիչանի համայնքի ղեկավար Արտո Հակոբյանը MediaHub-ին պատմել է, որ անգամ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ էին խոչընդոտում, այդքանով հանդերձ՝ գյուղն ապրում էր։ 2023-ի ռազմական էսկալացիայի ժամանակ կատարված իրադարձությունները, սակայն, փոխեցին ամեն ինչ։ Գյուղը տարհանվեց, իսկ բնակիչները լքեցին տներն առանց որևէ բան վերցնելու․ ժամանակ չկար։

«Կիչանի ու Նոր Կիլիկիա նորակառույց թաղամասի հարևանությամբ գտնվող կամրջի ներքևի հատվածը գետնափոր ապաստարան էր ծառայում։ Գյուղացիների մեծ մասը տեղափոխվել էր այնտեղ։ Կրակոցները չէին դադարում։ Մենք համայնքի ղեկավարներով աշխարազոր ուժերի հետ ռազմաճակատում էինք, ժամանակ առ ժամանակ վերադառնում էինք անհրաժեշտ տարհանումը կազմակերպելու համար։ Երբ գնալով իրավիճակը վատանում էր, համայնքին հատկացված դիզվառելիքը տրամադրեցինք, որ նրանց զանգվածաբար դուրս բերենք դեպի Առաջաձոր։ Հաշվի առնելով վառելիքի քչությունն ու մեքենաների քանակը՝ պաշտպանության բանակը ևս մեծ մեքենա տրամադրեց։ Մի քանի երթ պիտի լիներ, սակայն, գյուղացիների մեծ մասը, այդ թվում՝ ծերեր, երեխաներ, նաև հղի վիճակում կանայք, ոտքով անցել են անտառների միջով, բարդ ռելիեֆային ճանապարհով գնացել դեպի Առաջաձոր։ Գյուղում մի կին էր մնացել անչափափահաս երեխաների հետ, որից փոքրը՝ նորածին էր, 40 օրական էլ չկար։ Տղաս՝ Արայիկը այդ ընտանիքին տարհանեց։ Բոլորը գնացել էին Առաջաձոր, մտածելով, որ այնտեղ հանգիստ կլինի»,- հիշում է Կիչանի համայնքի ղեկավարը։

Թե ինչպիսի ապրումներ են ունեցել բնակիչները, Արտո Հակոբյանն անգամ դժվարանում է պատմել։ Միայն ասում է. «Դա նման էր զանգվածաբար սպանդի, որից փրկվելու համար մարդիկ ստիպված էին այդքան ճանապարհն անցնել երեխաների հետ»։

Կիչանից Առաջաձոր տանող գաղթի ճանապարհը նման էր իսկական մղձավանջի։ Հակոբյանը պատմում է, որ դեպի Անապատ վանք տանող անտառային հատվածում շնչահեղձ է եղել Արամ անունով 30-ն անց մի տղամարդ։

«Այդ ընտանիքը Թալիշից էր գաղթել, ապրում էին Նոր Ղազանչի գյուղում։ Արամը հիվանդություն ուներ, իսկ գաղթի ճամփան ճակատագրական եղավ նրա համար»։

Երբ վերջիններս հետ են մնացել մյուսներից, բնակիչներն Անապատ վանքի մոտ սպասել են մինչև Արամն ու հայրը վերադառնան։ Բայց հայրը միայնակ է եկել, բարձրաձայն լացելով. «Արամը ճանապարհին մահացել է, նրան հուղարկավորել եմ անտառում»։

Հայաստան տեղահանվելուց հետո համայնքի ղեկավարը Կարմիր խաչին փոխանցել է երիտասարդի հուղարկավորման վայրի տվյալները․ առ այսօր դեռ տեղեկություն չկա։

Ծանր էր սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը։ Ցուրտ էր, ճանապարհին մանավանդ երեխաները կապտել էին։ Առաջաձոր հասնելուց հետո, հաջորդ օրը տարհանվում են նաև այդ կողմի գյուղերը։ Արտո Հակոբյանի խոսքով՝ Կիչանի, Նոր Ղազանչիի բնակիչներից շատերն իրենց տներից չեն հասցրել անգամ փաստաթղթերը վերցնել։ Հրթիռահրետանային միջոցներից խաղաղ բնակիչների ուղղությամբ կիրառվող հարվածները ստիպել են փրկվել։ Գյուղի բնակիչները տեղափոխվել են Իվանյանի օդանավակայան, այնուհետև Ստեփանակերտ, որից հետո ճանապարհը բերեց Հայաստան։

«Մի կնոջ մոտ, որ ծննդաբերության շրջանում էր, գաղթի ճանապարհին ծննդաբերության ցավեր սկսվեցին։ Երբ մտել է Հայաստանի Հանրապետության տարածք, անվնաս ծննդաբերել է»,- ասում է նա՝ հավելելով, որ այդ դաժան ճանապարհին ինչ ասես, որ չեն տեսել.…

Հունան Թադևոսյան

 

դիտվել է 700 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am