Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Մի քանի օր առաջ տարածված «կրթվելը նորաձև է» երևույթի մեջ տեղ գտած Փաշինյանի վարքն ու միտքը և երեկ սովետահայ զինվորական հանդերձանքով, բայց լոյալ պրոֆաշիստական մտքեր արտահայտող հայտնի «հաղդելու ենք-ի» վարքն ու միտքը նորից եկավ ապացուցելու այն, ինչ մի քանի տարի է ասում եմ ու առաջիններից եմ եղել ով բնորոշել է ՔՊ-ն որպես «քաղաքական աղանդ»:

 Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն:

Կամ համառ ու առանց թևաթափ լինելու մի քայլ առաջ կռիվ ես տալիս հարազատիդ համար անկախ նրանից, թե նա, ինչ է ասում և անում կամ թևաթափ ես լինում և թողնում, որ աղանդը կործանի նրան:

 Հիշեք՝ դուք գործ ունեք աղանդի հետ, որը հասել է իշխանության: Այն ինչ դիտարկում եք և զարմանում մեկին մեկ կրկնում է տոտալիտար աղանդավորական մերժողականության, և հպատակության մեթոդաբանությունը:

Էնպես, որ կամ աղանդը ձեզ կամ դուք աղանդին: Եթե համակերպման ու ինքնախաբեության ռեժիմն ավելի կոնֆորտ է իմացեք, որ աղանդի կողմից հարազատին կլանելուց հետո հերթը ձեր երեխայինն է անկախ նրանից, թե դուք ինչ դաստիարակություն և արժեքներ եք սերմանում նրա մեջ: Դրանք բոլորը մերժման և սննկացման ենթակա են լինելու, երբ երեխան դառնա սոցիալական միավոր, որովհետև աղանդից դուրս սոցիալական միավորը, ինքնին սպառնալիք է աղանդի համար, եթե չի տեղավորվում այսօր քաղաքական աղանդ դարձած իշխանության նարատիվների մեջ և չի ծառայում դրանց:

Ձեզ կթվա, թե գույները խտացնում եմ կամ երեխաների մասով սուր եմ խոսում: Հոգ չէ, լսեք իշխանություն դարձած աղանդավորական առաջնորդի քարոզը կրթօջախներում, որտեղ հայրենասիրության կոնցեպտը, կուզեք ռազմահայրենասիրութունը, որի հիմքն ու հենքը քոնն ունենալն է, այն պաշտպանելը, այն ճանաչելն ու նվիրվելը, այն փոխանցելը այլևս որակվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք և փոխարինվում «լավ ապրելու» կոնցեպտով:

Թե բա «հայրենիքը պետությունն է» անկախ նրանից, թե քո հայրենիքն է, թե չէ, եթե պետությունդ է ուրեմն հայրենիքդ էլ է: Թե բա իրականը այն է ինչ քո ժահից է, գրօանից, սպառումից և ոչ երբեք պատվից, ժառանգությունից, գիտակցությունից ու պարտքից: Ուշադիր եղեք, թե ինչ կարող են անել ձեր սերունդների հետ: Եթե ձեր վրա կիրառվող քարոզչաաղանդավորական վարժությունների նկատմամբ դուք ունեք քիչ, թե շատ պաշտպանական իմունիտետ կրկին ուշադիր եղեք, որ բաց չթողնեք այն պահը, երբ այլևս չեք ճանաչի ձեր իսկ սերունդներին, երբ աղանդը նրանց անճանաչելիորեն կդեֆորմացնի դարձնելով X պետությունը իրեն հայրենիք համարող և միայն լավ ապրելու ձգտումով մի քաղաքական աղանդավորականության զոհ, ով ոչ մի կապ չունի ձեր արժեքների և ձեզ հետ:

Ժամանակակից երկրները քանդվում և կլանվում են ոչ միայն զենքով, դա արվում է վերջում որպես ավարտական ակտ: Երկրները նախ քանդվում և դեֆորմացվում են այն իբր իրենցը համարողների ուղեղներում:

Կրկին. Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի դեմ պայքարը: Էս ժողովրդին էս աղանդի ճանկերից հանելը անժամկետ և համբերատար գործ է, ոչ թե ծառայության մատուցում կամ ապրանքի առաքում, որից ոմանք գոհ մնան, ոմանք էլ դժգոհ ու անգիտակից կրկին անցնեն իրենց առօրյային, որտեղ ատամները սրած իրենց սպասում է հենց նույն սոցիալքաղաքական իշխանական աղանդը քարոզի ծարավով»:

դիտվել է 521 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am