Գարեգին Բ-ն խոսել է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին

Մայիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին:

 

ՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրեց համաժողովին մասնակից շուրջ 35 եվրոպական երկներից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ փոխանցեց համաժողովի աշխատանքների մասին։

Այնուհետև հյուրերին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նրանց այցի առիթով։

Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձավ դատավորի կարևոր առաքելությանը աշխարհում արդարություն հաստատման, մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության գործում՝ կարևորելով արդարադատության բարոյահենք համակարգի ամրապնդումը։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը պատգամեց դատավորներին իրենց ծառայության ընթացքում ուղենիշ դարձնել ավետարանական ճշմարտությունը, որ իրական արդարությունը բխում է առ Աստված հավատքից և դրսևորվում է սիրով։

 

Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը կարևորեց միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման գործողություններին։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
«Անահիտ Ավանեսյա՛ն, դե պատասխանս տուր, ես ի՞նչ գործ ունեմ էստեղ» արցախցին հունից դուրս եկավ (video) «Ամեն մեկդ ձեր տեղը պատասխան եք տալու, Նիկոլը չի փրկելու» (video) «Այ սրիկա՛, դու էդ «թոկով» չե՞ս էդքան փողեր կերել, հարստացել». Անաստաս Իսրայելյան (video) ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ Իրանից․ ռազմական գործողությունները կարող են արագ սրվել Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն 235 միլիարդ եվրո է տրամադրել Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքով․ Գվարդիոլան՝ Ռոնալդուի կոնֆլիկտի մասին Վալոդյա Գրիգորյանի սպшնության մեջ մեղադրվողը շարունակում է սկանդալային հայտարարություններ անել (video) Ռուսաստանը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և նրա նպատակները չեն սահմանափակվում միայն Ուկրաինայով. Մերց Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման. Հարութ Սասունյան Փոխնախարարի արձագանքը՝ Սահմանադրության հասցեին կոշտ քննադատություններին (video) Գերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի դի․ երեխաները ՀՀ երկքաղաքացիներ են Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումը Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ Ես մինչև վերջ գնալու՛ եմ․ Պոլիտեխնիկի՝ աշխատանքից հեռացված դասախոս պրոֆեսորն ահազանգում է (video) Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Արա՛, բա առաջ ասում էիր՝ ինձ պատի տակ գնդшկահարե՛ք, հիմա ասում ես՝ ռադդ քաշե՞ս»․ Խաչիկ Մանուկյան (video) «Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներ ԵՄ էլիտաները այսօր իրենց դիրքերը պահում են միայն «Պուտին հրեշ»–ի կերպար խաղացնելով. քաղաքագետ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Էլիանորա Մանանդյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am