Ռոման Բաղդասարյանի մասով խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է․ Արամայիս Աղաբեկյան

Ռոման Բաղդասարյանի մասով խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը մերժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։


«Պատճառաբանությունն այն է, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ։

Մեկ ամիս է անցել հանցագործության մասին հաղորդումից, որի հիմքով քրեական վարույթ կա, բայց քրեական հետապնդում՝ ոչ։

Համեմատության համար նշեմ Ղարիբ Բաբայանի դեպքը, ում՝ հասարակության մեջ թշնամանք, խտրականություն և ատելություն տարածելու մեղադրանքով, հրապարակումից երեք օր անց ձերբակալեցին, կալանք տալու նպատակով «տուրբո ռեժիմով» միջնորդություն ներկայացրեցին, և հետագայում դատական կարգով սահմանափակվեց նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Ինչևէ, սա ինձ համար սպասելի էր։ Ինչպես խոստացել էի, սկսում եմ եղած նյութերի թարգմանությունը անգլերեն՝ դրանք ներկայացնելու ՀՀ-ին դատաիրավական բարեփոխումների նպատակով դրամաշնորհներ տրամադրող կազմակերպություններին և դեսպանատներին։

Դիմում եմ իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք ունեն միջազգային կապեր՝ ինձ ուղղորդելու և թիրախային աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս պահին աջակցում են այս գործը իրականություն դարձնելու հարցում։

Ես գնալու եմ մինչև վերջ և անպայման հաջողություն եմ գրանցելու՝ ի հեճուկս այն ամենի, ինչ հնարավոր է փորձեն կիրառել իմ դեմ»,-գրել է նա։

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Արաղչի Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 11 վիրավոր Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են առաջընթացից «Առանց Ուկրաինայի հնարավոր չի լինի պաշտպանել Լեհաստանը». Զելենսկի Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am