Պարոն Արթուր Աղաբեկյա՛ն, Դուք խաղացել եք հայ ժողովրդի նվիրական զգացումների վրա

<Մարտիկ> հիմնադրամի անհաշվետու գործունեության մասին վերջերս հարցում եմ արել արդարադատության նախարարին, որտեղից ստացել եմ պատասխան, թե իմ հարցումն ուղարկել են ՊԵԿ-ին, իսկ այնտեղից էլ պատասխանել են, թե <հիմնադրամի հաշվետվություններում ամեն ինչ ճիշտ է>: ՊԵԿ նախագահ պարոն Վարդան Հարությունյան, եթե <Մարտիկ>-ի հաշվետվություններում  ամեն ինչ ճիշտ է, ուրեմն ինչ-որ բան սխալ է <Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ>-ի   հաշվետվություններում, կողմնորոշվեք և ի լրումն ինձ հասցեագրված Ձեր նախորդ նամակի, խնդրում եմ հանրությանն ու ինձ գրավոր տեղեկացրեք <Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ>-ի գործունեության օրինական ընթացքի մասին ձեր <հեղինակավոր>  կարծիքը: Աչքիս առաջ ունենալով <Մարտիկ> հիմնադրամի փակ, գաղտնի գործունեությունը, սկզբում չեմ թաքցրել  անվստահությունս <Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ>-ի ստեղծման նկատմամբ ու երբ այդ մասին մի քանի օր առաջ նաև <Ժողովուրդ> թերթը հրապարակեց, որոշեցի դիմել Կենտրոնական բանկ ու հանդիպում խնդրել <Զինծառայողների ապահովագրության հմնադրամ>-ի տնօրեն պարոն Վարուժան Ավետիքյանի հետ, ով ինձ հանգամանալի ծանոթացրեց կայքի հետ: Այդ մասին արդեն հրապարակավ ասել եմ, որ այս հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը, թափանցիկությունն ու հաշետվողականությունն ապահովված է և յուրաքանչյուր լումայի շարժը հստակ երևում է: Շատ ուրախ եմ, որովհետև հասարակական վստահությունը վայելելու համար նման կայք ունենալը ցանկացած կազմակերպության համար, շատ կարևոր է: Երբ պարոն Ավետիքյանն ինձ մանրամասնորեն ներկայացնում էր կայքի բոլոր պատուհաններն ու բովանդակությունը, մտովի աչքիս առաջ եկավ <Մարտիկ> հիմնադրամի ոչինչ չասող կայքը, որի ուսումնասիրությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան հարցերիդ պատասխանն է տալիս: Նույնը՝ <Ազդարարի>ում դրված հաշվետվություններն են, որոնցում գրված է, որ նշված միլիոնավոր դրամները ծախսվում են կանոնադրական նպատակների համար: Մինչև 2017թ. փետրվարի 7-ը Մարտիկի կայքում ոչ մի հաշվետվություն չկար, երկարատև ու համառ պայքարից հետո, վերջապես 2016-ինը դրվեց կայքում, այն էլ <Նորություններ> վերնագրի տակ, որտեղ 2002-ից հետո՝ 2016-ին է  միայն «նորություն» գրվել, այսինքն կայքում առանձին <Հաշվետվություններ> պատուհան մինչ օրս գոյություն չունի: Սակայն գանք կանոնադրական նպատակներին: Հիմնադրամի կանոնադրությամբ գրված նպատակներն են. <Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայական կազմի կրթմանն ու վերապատրաստմանը, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացմանը, ռազմական գիտության զարգացմանը:> Հիմա մեջբերեմ 2017թ. հաշվետվությունից հետևյալ տողերը. <2016 թ. Ամանորի նախօրերին մարտական հերթապահությունում ընդգրկված պաշտպանական բանակի 300 սպաների ընտանիքներին ամանորի նվերների փոխանցում 4.650.000 դրամ, 2016թ. Ամանորի նախօրեին 1-ին պաշտպանական շրջանի մարտական դիրքեր այցելություն. Ամանորի նվերիների հանձնում 672.000 դրամ, Հադրութի շրջանից զոհված ազատամարտիկ Հրաչիկ Բարդանյանի միայնակ ապրող մոր Քնարիկ Բարդանյանի տան տանիքի վերանորոգման համար շինանյութի ձեռքբերում 1.813.930 դրամ, Սիրիայից Արցախ վերաբնակեցված Վրեժ Ասմարյանի կնոջ` Հասմիկ Ասմարյանի բուժման համար դրամական աջակցություն 2.305.618 դրամ, ՀՕՄ Արցախի մեկուսի կառույցի հետ(որը ՀՅԴ կառույց է, իսկ կանոնադրությամբ  Հիմնադրամը չի հետապնդում քաղաքական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի) Պաշտպանական բանակի առաջնագծում «Մայրական երախտագիտություն» ծրագրի համաֆինանսավորում 786.517 դրամ, «Արաքսի հովիտ» ծրագրի շրջանակում Արաքսավան բնակավայրում աշխատատեղերի ստեղծման ծրագրին աջակցություն (մոտ 25 աշխատատեղ) 2.320.000 դրամ, 2016 թ. Ուսումնական տարում ՊԲ 5 լավագույն հրամանատարներին անվանական զենքով պարգևատրում  8.615.900 դրամ:> Պարոն Արթուր Աղաբեկյան, ասացեք խնդրեմ, թե ի՞նչ կապ ունեն այս ծախսերը կանոնադրական նպատակների հետ: Եթե այդքան առատաձեռն է այս հիմնադրամը, ապա ինչո՞ւ ոչ մի լումա չեք փոխանցել <Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ>-ին, որի «Նվիրաբերություններ» պատուհանում փնտրել ու չեմ գտել «Մարտիկ»-ի ներդումը կամ  ոչնչով չեք աջակցել <Աջակցություն վիրավոր զինհաշմանդամներին> Հ/Կ-ին: Ավելին, կանոնադրության մեջ գրված է, որ բանկում դրված մայր գումարն անձեռնմխելի է ու այն կօգտագործվի միայն Հայաստանի Հանրապետության համար օրհասական օրերին: Մի՞թե 2016-ի ապրիլը օրհասկան չէր, երբ, բացի այս հիմնադրամից, ամբողջ աշխարհի հայությունը զորավիգ կանգնեց Հայաստանին ու Արցախին: Երեկ և այսօր մեր սահմանների անառիկությունը  հսկայական միջոցների  կարիք ունի, իսկ Դուք հայոց բանակի նկատմամբ աշխարհի հայության նվիրական զգացումների վրա խաղալով հավաքած  գումարներն ինչի՞ վրա եք ծախսում, 8.615.900 դրամ անվանական զենք նվիրելու համա՞ր, հրամանատարներին անվանական զենքը Ձեր գրպանից նվեր տայիք, իսկ այդ գումարով ապահովագրեիք սահմանների անվտանգությունը, որի շնորհիվ գուցե «Լելե Թեփե» բարձունքը չկորցնեինք: Դուք 22.05.2002թ. հայտարարել եք, թե  5 տարի անց անկիրթ հրամանատարներ չենք ունենալու, նրանց կրթությունը կազմակերպելու եք արտերկրում: Ասել եք՝ ասելու համար, բայց ոչ մի հաշվետվության մեջ չես գտնի, թե տվյալ տարում քանի՞սն են այդ գումարներով կրթվել և ո՞ր երկրում: Հիմա ե՛ս չեմ ասում, թող կարդացողը մտածի, թե ի՞նչ կապ ունեն այս հսկայական ծախսերը զինված ուժերի սպայական կազմի կրթման ու վերապատրաստման, այդ բնագավառի նյութատեխնիկական բազայի հարստացման, ռազմական գիտության զարգացմանն ուղղված  Հիմնադրամի կանոնադրական նպատակների հետ: Կարծում եմ, ո՛չ մի: Դուք խաղացել եք հայ ժողովրդի նվիրական զգացումների վրա : Ձեր  և հիմնադրամի հիմնադիր անդամների, որոնց մեջ է նաև Սերժ Սարգսյանի անունը, անհաշվետու,  ոչ թափանցիկ ու ոչ հրապարակային, նաև կոռուպցիոն գործունեության պատճառով,  հեղինակազրկվել է մեր պետությունը, Դուք չեք պատկերացնում իշխանության նկատմամբ խոր հիասթափության և անվստահության առկա անդունդի գոյացման մեջ անձամբ Ձեր և «Մարտիկ»-ի խորհրդի անդամների հսկայական ներդրումը: Չե՛ք պատկերացնում ու առանց անհարմար զգալու այսօր էլ Արցախի նախագահի խորհրդականն եք, տեսնես ի՞նչ խորհուրդ եք տալու: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու <Ելք> խմբակցության և  «Մարտիկ» հիմնադրամի անդամ  

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am