Գարնանային անձրևների պատճառով Մարմարիկ գետը վարարել է. այն դարձել է ավելի վտանգավոր՝ բարդացնելով փոքրիկի որոնումները

Արդեն 6 օր որոնվող փոքրիկ Տիգրանն այսօր դարձավ երկու տարեկան։ Մայիսի 4-ին Մարմարիկ գյուղից ստացված ահազանգով մեկնարկած որոնողական աշխատանքները շարունակվում են մինչև այս պահը։ Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ դեռ հստակություն չկա։

Փրկարար ծառայության և ոստիկանության գործողություններում ներգրավված են բազմաթիվ ուժեր։ Ինչպես «Փաստինֆո»-ին տեղեկացրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, որոնումներն իրականացվում են միաժամանակ մի քանի ուղղություններով՝ հաշվի առնելով թե՛ գետն ընկնելու, թե՛ հնարավոր առևանգման վարկածները։ Նրա փոխանցմամբ՝ հարցաքննվել են բազմաթիվ մարդիկ, մանրակրկիտ զննվում է ոչ միայն գետի երկայնքը, այլև բնակավայրի բոլոր հնարավոր տարածքները։ 

«Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են ինչպես գետի ամբողջ երկայնքով, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում։ Տարբեր մարդիկ են հարցաքննվել, մեծածավալ որոնողական աշխատանքներ են իրականացվում ՆԳՆ ոստիկանության, փրկարար ծառայության և կամավորների կողմից», – «Փաստինֆո»-ին հայտնել է Նարեկ Սարգսյանը։

Բազմաթիվ կամավորներ ամեն օր մասնակցում են որոնողական աշխատանքներին, սատար կանգնում ընտանիքին։ Գարնանային անձրևների պատճառով Մարմարիկ գետը վարարել է, ինչը ոչ միայն վտանգավոր է, այլև լրջորեն խոչընդոտում է փրկարարների աշխատանքին։ Հեղեղված ջրերում դժվարացել է ջրասուզակների տեսանելիությունն ու մանևրելը։

Առաջին երեք օրերին որոնումներին ներգրավված են եղել կինոլոգներ, սակայն անձրևները շների հնարավորությունը փաստացի դարձրել են անարդյունավետ։ Օգտագործում են դրոններ, որոնողական նավակներ, կիրառվում է տեխնիկական հսկողություն գետի ու տարածքի նկատմամբ։
«Շատ մանրամասն լրատվություն չենք տարածում որոնողական աշխատանքների վերաբերյալ. երեխայի որոնման հետ գործ ունենք, ծանր է հարազատների հոգեվիճակը, բայց տարբեր եղանակներ կիրառվում են որոնելիս։ Երբեմն նաև գետի հունը փակում ենք, հետո բաց թողնում, որ ալիքներ լինեն. տարբեր մեթոդներ են կիրառվում», - «Փաստինֆո»-ին ասել է Նարեկ Սարգսյանը։

Նախնական տվյալներով՝ Պետրոսյանների տնից մինչև գետ մոտ 50 մետր հեռավորություն կա։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ ավագ քույրը, որը 4 տարեկան է, տուր էր եկել, իսկ փոքրիկը ցանկացել էր գնալ հայրիկի մոտ։ Նա կարող էր շարժվել տնամերձ հողամասով կամ տան կողքի ճանապարհով, սակայն նրան այդ ուղղությամբ քայլելիս չեն տեսել, ու հարազատները շատ հակված չեն հավատալու նրա գետն ընկնելու վարկածին։ Նրանք ավելի հույս ունեն, որ երեխային առևանգել են, ողջ է ու հնարավոր է գտնել։

Ն. Սարգսյանը հայտնել էր, որ ստուգվում են բոլոր հնարավոր վարկածները։
Մինչ այս պահը որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քան 263 փրկարար՝ այդ թվում ջրասուզակներ ու կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության 210 ծառայող, Մարմարիկի բնակիչներ և կամավորներ։

Հարազատները հույս ունեին, որ երեխայի տարեդարձի օրը կլսեն բարի լուր։ Փրկարարներն ասում են՝ դեռ չեն դադարեցնելու որոնումները, քանի դեռ փոքրիկ Տիգրանը չի գտնվել։ Նշենք, որ Մարմարիկ գետի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 37 կմ, իսկ ավազանի մակերեսը՝ 418 կմ²։ Գետի վերին և միջին հոսանքներն անցնում են կիրճանման, անտառապատ հովտով։ Գարնանային անձրևների պատճառով գետը վարարել է, ինչը բարդացնում է որոնողական աշխատանքները։

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք՝ Երևանում․ ավտոմեքենան չզիջելու պատճառով հնչել են հայհոյանքներ և հարվածներ են հասցրել իրար Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը խաղից դուրս գա, ապա Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու Թրամփը կոչ է արել առևտրային նավերին «քաջություն ցուցաբերել» Թեհրանը պատրաստ է Մերձավոր Արեւելքում հակամարտության դեէսկալացիային․ Փեզեշքիանը՝ Էրդողանին Փոփոխություններ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա արտահանումների գործընթացում. «Փաստ» Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ․ մանրամասներ Լիբանանում Իսրայելի հարվածներից 80 երեխա է զոհվել Իսրայելի բանակը որսացել է Լիբանանից արձակված հրթիռները ԻՀՊԿ-ն հայտնել Է ԱՄՆ-ի հինգ ռազմավարական բազաների ուղղությամբ Իրանի հարվածների մասին Հերթական կրակոցներ են հնչել Երևանում «Երախտամոռ մոլլայի ռեժիմը ցույց տվեց իր իրական դեմքը»․ Ադրբեջանը՝ Իրանին Բագրատ Սրբազանն իր օրհնությունն է փոխանցում ԱԱԾ մեկուսարանից Նարեկ Զեյնալյանը որոշել է երեքին միասին «փուռը տալ». «Հրապարակ» Զատիկից «հինգ պակաս»՝ համաժողով. «Հրապարակ» Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Հայկ Մարությանի կուսակցության ցուցակի առաջին 30 անունները հաստատվել են. «Հրապարակ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը․ «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Արարատի քաղաքապետի որոշումների հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ» Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ» Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածել է Իրանում ԻՀՊԿ անօդաչու սարքերի շտաբին «Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ Կիպրոսը չի մասնակցելու Իրանի դեմ ռազմական գործողություններինն. նախագահ Սաուդյան Արաբիան սկսել է կրճատել նավթի արդյունահանումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am