Հնդկաստանում դադարեցնում են դեպի Ադրբեջան տուրփաթեթների վաճառքը
Հնդկական Cox & Kings տուրիստական գործակալությունը հայտարարել է դեպի Ադրբեջան, Ուզբեկստան և Թուրքիա բոլոր տուր փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և երկրում տիրող ընդհանուր տրամադրությունները։ Այս մասին հաղորդում է Hindustan Times-ը։
Ընկերության տնօրեն Կարան Ագարվալն ասել է. «Մենք նաև հնդիկ ճանապարհորդներին խորհուրդ ենք տալիս զգույշ լինել և խուսափել այս ուղղություններով ոչ էական ուղևորություններից, մինչև ավելի լայն աշխարհաքաղաքական միջավայրում ավելի մեծ պարզություն և համաձայնեցում չլինի»։
