Սամվել Բաբայանը հին ու նոր հաշիվներով

Ավարտվեց  Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավարությունը: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կհրապարակվի դատավճիռը։ Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ  անօրինական ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի  զինահրթիռային համակարգ տեղափոխելու, ինչպես նաեւ  փողերի լվացման մեջ։  Բաբայանը համարվում էր ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդը, եւ  ձերբակալվեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Ասում էին, թե նա հետընտրական ռադիկալ գործողությունների էր պատրաստվում, այդ պատճառով էլ հայտնվեց իրավապահների թիրախում: Սամվել Բաբայանը դատարանում իր վերջին խոսքը հնչեցնելիս , կրկին հիշեցնելով գործով ուշագրավ ցուցմունքները, պնդեց, որ իրականությանը չի համապատասխանում «Իգլայի» գործով իրեն ուղղված մեղադրանքը։ Նախաքննական ցուցմունքում ինքը հայտնել է, որ այն հրթիռ չէ, հրթիռի մասնիկ է։ Եթե այն չէր կրակում, ինչի պիտի դրա դիմաց գումար վճարեր Սանասար Գաբրիելյանին, որը Հայաստան տեղափոխված «Իգլայի» նկարն իրեն է ցույց տվել։ «Ինչի համար եմ սա շեշտում, որովհետեւ հրթիռը ամբողջական է, երբ որ մեխանիզմը վրան է։ Հակառակ դեպքում այն կոչվում է խողովակ՝ տրուբա։  Ես բացատրում եմ, որ գրել եմ դրա մասին՝ դա մասնիկ է, եւ կարիք չի եղել էքսպերտի որոշումը բողոքարկել, քանի որ կա դատարան, եւ դա ես կանեմ դատարանում։  Ես գիտեմ իմ իրավունքները, ես հանցանք չեմ կատարել»,–հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը։ Սամվել Բաբայանը  անդրադարձավ նաեւ դատախազ Արամ Արամայանին մեղադրելով պատմությունը չիմանալու մեջ: Հիշեցնենք, որ դատախազն իր մեղադրանքում տարակուսանք էր հայտնել, որ պաշտպանության բանակի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը «Իգլան» չի տարբերում «տրուբայից»։ Բաբայանը ոչ միայն հիշեցրեց , որ եղել է բանակի հրամանատար, այլեւ հերոս ՝թերեւս ակնարկելով,որ  եթե բանակի հրամանատարի փաստն է նժարին դրվում, ապա պետք է, որ իրեն դատեն իբրեւ հերոց, բայց նախ իրազեկեց իր հերոսկան ուղուց մի դրվագ: «Երբ իմ մասնագիտության կամ 9 տարվա ղեկավարության վրա ինչ-որ մարդ կասկածում է, ես փորձեմ բացատրել: Ես 92 թ. օգոստոսին եմ դարձել բանակի առաջին դեմքը: ՀՀ պաշտպանության նախարարը հրաժարական էր տվել, իսկ Ղարաբաղի պաշտպանության նախարարն էլ Ջերմուկում բուժվում էր, ու նրան մինչ օրս հեռուստացույցով որպես հերոս են ներկայացնում: 22 400 հա տարածքից, 12 500 հա տարածքը վերադարձրել եմ ես։ Իմ ղեկավարած «օպերացիաների» ժամանակ 19 ինքնաթիռ է խփվել, 17 ուղղաթիռ, որից  10-ը էդ «իգլաներով»: Եթե դուք պետք է ինձ գնահատական տաք, թե ես ոնց եմ ծառայել էս երկրին, ուրեմն... էն ժամանակ շատ փոքր էիք տեղը չգիտեիք>>: Ամենաառանցքային հայտարարությունը, որն արել է նա դատարանում հետեւյալն է.<<Ընդհանրապես ձերբակալման փուլից 2-3 ժամ ինձ հետ խոսել են քաղաքականությունից ու բացատրել են՝ ինչի համար են ինձ բռնել: Ես չեմ ուզում էս փուլում դրան անդրադնառնալ, բայց փաստերը կան, պաշտպանը ներկա է եղել էդ խոսակցությանը, չեմ ուզում քաղաքակացնել ու խորհուրդ եմ տալիս, Դուք էլ մի քաղաքականացրեք, որովհետեւ կարող եմ փաստեր բերել»,–ասել է Սամվել Բաբայանը ու եզրափակել <<Ասում եմ՝ օրենքը կարելի է թեթեւ շրջանցել, բայց չի կարելի թքել վրան, թքել պետության վրա, եթե ուզում եք պետություն դառնաք։ Բաբայանը մի տարի ավել, մի տարի պակաս նստի, դուք դրանով հարց չեք լուծելու>>: Նշանակում է, որ Բաբայանը ասելիք ունի իշխանություններին, սակայն գերադասում է լռել՝ թերեւս չսրելով իրավիճակը ու հույս տածելով, որ իր նկատմամբ արդար դատավճիռ կկայացվի, այլապես թերեւս կգա հին ու նոր հաշիվների <<փուլը>>: Նա նաեւ խոսել է պետականամետ մարդու, հերոսի դիքերից, նույն ճղճիմությամբ չի փնովել այն իշխանություններին, որոնք հատուկ իր հագով գործ են կարել՝ ելնելով քաղաքական դրդապատճառներից, հորդորել է չքաղաքականացնել , պետությանը վնաս չհասցնել: Նա իր դեմ մեղադրանքը շինծու է համարել բոլոր ասպեկտներով ու փաստարկված խոսել այդ մասին: Խոսելով փողերի լվացման մեղադրանքի մասին, Սամվել Բաբայանը հայտարարել է, որ կրիմինալ տարր պարունակող որեւէ քայլ չի կատարել. «Փողի մասով, նորից եմ կրկնում՝ ես կրիմինալ մասով քայլ չեմ արել։ Գումարը օրենքով ուղարկել են, ես ասել եմ ՝ ումից եմ գումարը ստացել, ով է ուղարկել առաջին րոպեից, որեւէ բան չեմ թաքցրել։ Երկրորդը՝ ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ փողի  հարցով գործը հարուցվել է 2016–ի սեպտեմբերին, ինձ հարցաքննել են 2017–ի ապրիլի 18–ին։ Ութ ամիս ես Հայաստանից չեմ փախել, առաջին րոպեից ասել են, որ դա Սամվել Բաբայանի փողն է ու մեկը ինձ չի հարցրել՝ որտեղից է, ինչ է, կամ տիրոջը կանչեին մի բան խոսեին։ Երբ որ հասկացել են, որ հրթիռի մասով իրենց դիրքերը թույլ են, էս մեկը քաշել բերել պոչից կապել են։ Սա ձեր խնդիրն է։ Շատ լավ գիտեմ՝ պատվերը որտեղից է գալիս, ականջներն էլ գիտեմ>> ասել է նա: Ինչ որոշում կկայացվի Բաբայանի վերաբերյալ, կիմանանք առաջիկայում, այսօր կկարդան վճիռը, բայց չի բացառվում նախագահի ներման շնորհիվ նա ազատ արձակվի: Անի Սահակյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am