Ի՞նչ կա Սերժ և Վիգեն Սարգսյանների մասին Պենտագոնի արխիվներում. թղթապանակը բավականին մեծ է

ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր Facebook-ի էջում ներկայացնում է, թե ինչ է գրված Սերժ և Վիգեն Սարգսյանների մասին Պենտագոնի արխիվներում: Նրա գրառման մեջ ասված է. «2001 թվականից Պենտագոն-ՀՀ պաշտպանության նախարարություն կապերը աննախադեպ ակտիվացել են։ ՊՆ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է պաշտպանության քարտուղար Ռամսֆելդին՝ Երևանում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ 2001 թվականի դեկտեմբերին Ռամսֆելդն այցելել է Հայաստան, դառնալով Ջեյմս Բեյքերից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որ գալիս է Հայաստան։ Բանակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հետ լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Մասնավորապես, հաշվի առնելով ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքները, Ռամսֆելդը Սարգսյանի աջակցությունն է հայցել 907-րդ բանաձևի շրջանցման հարցում։ Դրա դիմաց Ռամսֆելդը Սարգսյանին ռազմական օգնություն է խոստացել։ Հայկական կողմը համաձայնել է առաջարկին, քանի որ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Պենտագոնը նաև ներքաղաքական խնդիրներ ուներ լուծելու։ Սարգսյան-Ռամսֆելդ հանդիպումներին քննարկվել է նաև Հայաստանի աջակցությունը գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում։ Հայաստանը խոստացել է նաև այդ հարցում աջակցել, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում էր ներխուժել Աֆղանստան և Իրաք։ Բոլոր այս հանդիպումների համակազմակերպիչը եղել է Վիգեն Սարգսյանը։ Նա է մասնակցել բոլոր հույժ գաղտնի բանակցություններին, անհրաժեշտության դեպքում թարգմանել տետ-ա-տետ հանդիպումները, հաշվի առնելով անգլերենի գերազանց իմացությունը և բանակցությունների գաղտնի բնույթը։ Երբ Ռամսֆելդի հետ խոսում էինք Հայաստանից, ասում է «Ձեզ մոտ փաստորեն ինչքան Սարգսյան եմ հանդիպել, բոլորը լուրջ կարիերա են արել։ Այն ժամանակվա պաշտպանության նախարարը, նրա օգնականը, ռազմական կցորդը։» Ի դեպ ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի աջակցության վերաբերյալ բանակցությունների փաթեթի մի մասը դեռ գաղտնազերծված չէ։ Դրա մասին Հայաստանում 4-5 հոգի գիտեն, իսկ Պենտագոնի թղթափանակը բավականին մեծ է»։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am