Ի՞նչ ունեինք և ի՞նչ ունենք. 7 տարվա հետևանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ուղիղ 7 տարի առաջ այս օրը Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից, ինչպես ընդունված է ասել՝ փողոցի ճնշման տակ, խորհրդարանում ընտրվեց ՀՀ վարչապետ: Դնենք մի կողմ հնարավոր բոլոր հույզերը և զուտ «չոր» նշումներով փորձենք ամփոփել, թե ի՞նչ ունեինք 7 տարի առաջ, երբ Փաշինյանն ստանձնեց Հայաստանի վարչապետի պաշտոնը, և հիմա՝ 7 տարի անց, ի՞նչ ունենք (երևի, ավելի շուտ՝ չունենք): Կանխավ նշենք, որ չենք հավակնում համընդգրկուն ամփոփման, այնպես որ, յուրաքանչյուրն իր «զանգակատնից» նայելով՝ կարող է ինքնուրույն նաև լրացնել:

Յոթ տարի առաջ ունեինք հայկական երկու պետականություն. միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը և միջազգայնորեն ընդունված ձևաչափով բանակցային գործընթացով ճանաչման ձգտող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ի՞նչ ունենք 7 տարի անց. Արցախը, որ հազարամյակներով բնիկ հայկական է եղել ու պահպանել իր ինքնությունը, արդեն գրեթե 2 տարի է, ինչ հայաթափված է, լիովին գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, թշնամին ոչնչացնում է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության բազմահազարամյա վկայություններն ու հետքերը:

Յոթ տարի առաջ միջազգայնորեն ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցության առարկա էր Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու դրա վրա խարսխված՝ ԼՂՀ ճանաչումը: Այսօր փաշինյանական իշխանության կողմից շարունակաբար արծարծվող «խաղաղության համաձայնագրում» անգամ անուղղակիորեն որևէ ակնարկ չկա Արցախի ու Արցախի հայության՝ սեփական բնօրրանում ապրելու անկապտելի իրավունքների մասին: Յոթ տարի անց «ունենք» այն, որ Հայաստանի իշխանավորները Արցախի հարցը համարում են փակված, ընդառաջում են ՄԽ-ն լուծարելու նախաձեռնությամբ հանդես գալու թշնամական առաջարկին:

Յոթ տարի առաջ Հայաստանը ուներ «ռազմավարական խորություն», ուներ տարածաշրջանային սուբյեկտի որոշակի կշիռ ու արտաքին-քաղաքական ասպարեզում մեր պետության ու ժողովրդի շահերի հետ կապված հարցերին հետամուտ լինելու իրական հնարավորություններ: Փաշինյանի կառավարման 7 տարվա լրման կետում «ունենք» այն, որ Արցախը զավթած թշնամին իր մյուս հատվածից (Նախիջևանից) հեռու է ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրով, ըստ որում, շարունակաբար ու բացահայտ սպառնում է «միջանցի բացմամբ», այլ բառերով ասած՝ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի զգալի տարածքներ ռազմական ագրեսիայով գրավելուն ուղղված մտադրություններով:

Յոթ տարի առաջ Հայոց բանակը տարածաշրջանում իրավամբ համարվում էր ամենից մարտունակը: Փաշինյանի կառավարման հետևանքը. 2020-ին Հայոց բանակը ծանր կորուստներ է ունեցել՝ թե՛ սպառազինության, թե՛ մարդկային, որը շատ ավելի ծանր ու ցավոտ է: Հազարավոր զինվորներ ու սպաներ Փաշինյանի իշխանությունը զոհեց 44-օրյա պատերազմում: Որևէ կերպ չի նկատվում, թե պարտությանը հաջորդած այս հնգամյակում Հայաստանի զինված ուժերը լրացրած լինեն այդ ծանր կորուստները: Հայաստանի բանակի ներկայիս վիճակի մասին ամենից ցայտուն ու բնութագրական հանգամանքն այն է, որ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հակառակը՝ հայտարարում է, թե ոչ մի դեպքում ռազմական ուժի չի դիմի: Ու այդ ամենը՝ թշնամու չդադարող ագրեսիվ հռետորաբանության խորապատկերում: Մեր բանակի այսօրվա վիճակի երևի ամենից բնութագրական պատկերը երևում է Գլխավոր շտաբի պետի այն արտահայտությունից, երբ նա թշնամու վերահսկողության տակ անցած ռազմավարական բարձունքի հետգրավման առնչությամբ հարցին ի պատասխան ասել էր, թե թշնամին մի ամիս հետո կսովածանա ու կիջնի այդ բարձունքից...

Յոթ տարի առաջ Հայաստանի դատական համակարգն առանձնապես անկախ չէր:

Յոթ տարի անց Հայաստանի դատական համակարգը ամբողջապես դրված է բացառապես Նիկոլ Փաշինյանի «մտքերի տակ», կամքի տակ, իսկ ԲԴԽ նախագահը հրաժարական է տալիս վարչապետի «sms»-ով:

Յոթ տարի առաջ կար քիչ թե շատ հստակություն ունեցող պետական կառավարման համակարգ: Փաշինյանի կառավարման 7 տարվա հետևանքներից մեկն այն է, որ պետական կառավարման համակարգը վերածվել է խառնափնթոր մի գոյացության: Յոթ տարի առաջ ունեինք մոտ 6 միլիարդ դոլարի պարտք, հիմա ունենք մոտ 13 միլիարդ դոլարի պարտք...

Յոթ տարի առաջ, լավ-վատ, բայց ունեինք հասարակություն, ներազգային որոշակի կոնսենսուս՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք ընդգրկմամբ: Հիմա նախ՝ Արցախը հայաթափված է, իսկ Սփյուռքը, Հայաստանը, առհասարակ հանրությունը՝ ներքուստ տարանջատված: Բայց ամենից ահավորն է, որ արդեն 7 տարի ունենք մի իշխանություն, որ ինքն է գեներացնում ու սերմանում ներքին թշնամանք ու ատելություն:

Յոթ տարի առաջ շատերին հետաքրքրում էր, թե ինչ է լինելու 4, 5, 10 տարի անց՝ իր և իր զավակների կյանքի ընթացքի հիմնական խնդիրները պլանավորելու, կառավարելու առումով: Հիմա՝ յոթ տարի անց, շատ-շատերի հիմնական մտահոգության առարկան այն է, թե ինչ է լինելու 1 օր, 2 շաբաթ կամ 3 ամիս անց, այն առումով, թե ինչ նոր աղետ են բերելու, ինչ մի նոր հարկ են մտցնելու կամ երկրի որ հատվածն են թշնամուն հանձնելու իշխանությունները:

Սարսափելի է, իհարկե, մտածել 8-րդ տարվա ամփոփման մասին: Բայց միգուցե չարժե՞ բանը դրան հասցնել: Վերջին հաշվով, Հայաստանը մեր երկիրն է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Դուք ինչքա՞ն երեսպաշտ եք․․․ Անահիտ Ավանեսյանի հայտարարությունը լսեցի՞ք (video) էս պատմական անարդարությունը չե՛նք հանդուրժելու․ չփորձվե՛ք էդ ադրբեջանցուն հանձնել․ ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) «Արսեն Թորոսյա՛ն, վայ թաղեմ քեզ, թոշակի չհասնես…». Նարե Սոսե (video) #ՈՒՂԻՂ․ «Հանցագործին փոխանակել հայ գերիների հետ»․ Բողոքի ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) Ադրբեջանցին ներխուժել է Հայաստան, կրակել 3 երեխայի մոր վրա․ Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում (video) «Սասու՛ն, նախկինների կզացրած թուրքի հողի վրա գնում, միզում էիր․․․ ասեմ՝ ու՞ր են մեր սահմանները» (video) Զինված ադրբեջանցու ներխուժման օրը Փաշինյանը մի խայտառակ խոսք ասաց․ Ռուզան Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ Սարսափելի մանրամասներ․ ադրբեջանցուց պաշտպանվելիս հայ կինը կորցրել է 3 մատները (video) Շտապ․ ԱԱԾ պետը 2 օր առաջ տեղյակ էր դիվերսանտի Հայաստանում լինելուց․ ի՞նչ է եղել իրականում․ Նարե Սոսե (video) Պատկերացնու՞մ եք, եթե հատուկ օպերացիայով ներխուժեն Հայաստան․ Աբրահամյանը՝ զինված ադրբեջանցու մասին (video) Նիկոլենք գիտե՞ք՝ ինչ կասեին, եթե հանկարծ ադրբեջանցու կրակոցից այդ կինը ողջ չմնար․ Դավիթ Մկրտչյան (video) Ինչ է իրականում եղել Շաքիում զինված ադրբեջանցու հարձակման ժամանակ․ կարող է՝ նշանի են սպասել․․․ (video) Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Ալիև Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան Շաքի մտած զինված ադրբեջանցուց բացի մի շատ վտանգավոր բան էլ կա․ Արշակ Զաքարյանը զգուշացնում է (video) «Դուք անցաթուղթ եք տրամադրում ադրբեջանցիներին»․ Դանիելյանը՝ իշխանություններին Թրամփը ներկայացրել է համաշխարհային խաղաղության հասնելու «բաղադրատոմսը» Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան Էջմիածնում վթարային ջրանջատում կլինի Առու՛շ, ստացա՞ր Նիկոլից․ զինված ադրբեջանցին կրակեց Սյունիքում հայ կնոջ վրա․ Նարե Սոսե (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ Ինչքան կբարձրանան թոշակները հունվարի 1-ից եւ ինչու է կրճատվում թաղման նպաստը (video) Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ մեկի դաստակն է կոտրվել, մյուսի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am