Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին իրականացնում է առաջին բեռնափոխադրումները
Հոկտեմբերի 30-ին շահագործման հանձնված, Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը սկսել է իր գործունեությունը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ նոյեմբերի 28-ին գնացքը Թուրքիայի Մերսին քաղաքից Կարսի, Թբիլիսիի տարածքով շարժվելու է դեպի Բաքու: Ուղերթի ընթացքում 16 վագոններով գնացքը Բաքու է տեղափոխելու 650 տոննա սոյայի փոշի և կերամիկայի համար նախատեսված սոսինձներ: Սպասվում է, որ 2100կմ ճանապարհը գնացքը կանցնի 96 ժամում: Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը իրականացվել էր Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված պայմանագրի շրջանակում։ Նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Այն մեկնարկել է 2007-ին: Սկզբնական արժեքը գնահատվել էր $422 մլն, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական կողմի կառուցմանը, 220 մլն-ը՝ թուրքական, սակայն հետագայում պայմանագրի ֆինանսական հարցը վերանայվեց: Աղբյուրը` Ermenihaber.am
