Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման համար որեւէ խոչընդոտ գոյություն չունի. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

Հայաստանի անկախության հռչակումից մինչ այսօր Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները դինամիկ աճ են գրանցել, եւ որպես երկու հարեւաններ որեւիցե խոչընդոտ գոյություն չունի երկու երկրների միջեւ հարաբերությունների  զարգացման համար:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում հայ-իրանական գործարար համաժողովի բացմանն այս մասին ասաց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «Շատ ուրախ եմ, որ ստեղծվել է այս հնարավորությունը, որպեսզի հանդիպեմ Հայաստանի եւ Իրանի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ: Պետք  է նշեմ, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները գալիս են դարերի խորքից, եւ մենք շատ ուրախ ենք, որ հայերը նաեւ Իրանն են ընտրել որպես իրենց երկիր եւ այսօր համարվում են մեր շատ ջերմ եւ լավ քաղաքացիները: Նաեւ պաշտպանության հարցում ոչ մի ջանք չեն խնայել եւ անգամ իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ նահատակներ տվեցին:  Տնտեսական ոլորտում եւս նրանք առաջադեմ քաղաքացիներ են համարվում»,-ասաց նա:Իրանի արտգործնախարարի խոսքով՝ երկու երկրների կառավարությունները պետք  է բարենպաստ պայմաններ ստեղծեն նաեւ երկու ժողովուրդների, գիտնականների, ինչպես նաեւ գործարարների միջեւ հարաբերությունները զարգացնելու համար: «Մենք աշխատել ենք, որպեսզի քաղաքական եւ իրավական ենթակառուցվածքներ ստեղծվեն համագործակցության համար, եւ այն փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրվեին  երկու երկրների միջեւ  ներդրումների, ապրանքաշրջանառության դյուրացման համար,  արդեն ստորագրել ենք»,- նշեց   Մոհամմադ  Ջավադ Զարիֆը՝ ընդգծելով, որ  կարեւորագույն  նպատակը տնտեսական հարաբերությունների զարգացումն է, ինչում մեծ է մասնավոր սեկտորի դերը: «Ուրախ եմ, որ երկու երկրներն ունեն ներուժ համագործակցության համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը  գիտության եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում շատ ուշագրավ առաջընթաց է ապրել. այս ոլորտում այն  աշխարհի առաջադեմ երկրների շարքում է:  Արդյունաբերության ոլորտում եւս այն ունի այնպիսի  արտադրատեսակներ, որոնք կարող են շատ լուրջ մրցակցություն ունենալ համաշխարհային մասշտաբով»,-նշեց Իրանի արտգործնախարարը եւ հավելեց, որ հատկապես էներգետիկ ոլորտում երկու երկրների միջեւ կարող է լինել փոխշահավետ համագործակցություն: Նա նաեւ առանձնացրեց գյուղատնտեսության,  անասնաբուծության ոլորտները:Մոհամմադ Ջավադ Զարիֆը խոսեց նաև համատեղ գործարանների ստեղծման մասին՝ հստակեցնելով, որ հումքը կարող է ապահովել իրանական կողմը, իսկ գործընթացի վերջնական փուլը, այսինքն՝ արտադրական հատվածը կարող է ապահովել Հայաստանը, ապա արտահանել այլ երկրներ:«Այդ ծրագիրն իրականացնելու համար մենք պետք է կարողանանք օգտվել ազատ տնտեսական գոտու հնարավորություններից»,-նշեց Իրանի արտգործնախարարը՝ տեղեկացնելով, որ Իրանը բանակցություններ է վարում ԵԱՏՄ հետ, եւ այդ շրջանակում ընձեռնված հնարավորությունները կարող են դրական ազդակ լինել հայ-իրանական համագործակցության համար: «Մենք պետք է պարզապես նպաստենք, որ մասնավոր սեկտորը կարողանա օգտվել այն հնարավորություններից, որոնք ստեղծում ենք նրանց համար»,-եզրափակեց նա:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am