Դավիթ Հարությունյանը Հայաստանը համեմատում է Եվրոպայի հետ
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ այսօր լրագրողների հոտ զրույցում խոսելով դատավորների աշխատավարձի մասին, ասել է, որ նրանց միջին աշխատավարձը Հայաստանում եվրոպական ցանկացած երկրի համեմատ շատ համեստ է: «Արդարադատության ոլորտում մենք ծախսում ենք շատ քիչ գումար: Եվրոպական ցանկացած երկրի համեմատ մեզ մոտ և՛ դատավորների միջին աշխատավարձը, և՛ նրանց քանակը շատ համեստ է: Այս պահին չունենք հնարավորություն մեզ շռայլություն թույլ տալու: Եթե բավարարվենք արդյունքներով, երևի ոչինչ չենք անի: Արդյունքներով բավարարված չենք, դրա համար անընդհատ կատարում ենք նորանոր քայլեր՝ բարելավելու իրավիճակը»,-նշեց նա: Նրա համոզմամբ՝ անգամ ամենազարգացած ժողովրդավարական և իրավական պետություններում մշտապես ներդնում են նորանոր գործիքներ արդարադատության կատարելագործման ուղղությամբ:
