Նավթարդյունահանումը կկրճատվի
ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթարդյունահանումը փետրվարին կրճատվել է նորագույն պատմության մեջ ամենաբարձր ամսական մակարդակից, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իր հետազոտությանը: ՕՊԵԿ-ի առաջարկը այս ամիս նվազել է մինչև 32,37 մլն բարել օրական: Սաուդյան Արաբիան պահպանել է ցուցանիշը՝ համեմատած հունվարի հետ՝ օրական 10,20 մլն բարել մակարդակում: Նավթարդյունահանման ամենամեծ անկումը գրանցվել է Իրաքում, որը 2015թ. բոլորից ավելի ինտենսիվ ավելացնում էր նավթարդյունահանումը: Ցուցանիշի նվազումը տեղի է ունեցել խողովակատարի կասեցման հետաևնքով, որից նավթ էր դուրս բերվում քրդական շրջաններից:
