Բաքվի դատարանում ուսումնասիրել են Սերժ Սարգսյանի, Մովսես Հակոբյանի մասնակցությամբ տեսանյութ, հարցեր ուղղել Դավիթ Իշխանյանին

Բաքվի ռազմական դատարանում այսօր շարունակվել է արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական նիստը։ Այսօրվա նիստում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ուսումնասիրվել է Մարտունիի շրջանի ազատագրման վերաբերյալ մի տեսանյութ։ Դրանում երևում են Սերժ Սարգսյանն ու Դավիթ Իշխանյանը։

Տեսանյութի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ Սերժ Սարգսյանը ժամանել է զորամասեր ստուգելու։

Տեսանյութում Մոնթե Մելքոնյանը հաշվետվություն է ներկայացնում Սերժ Սարգսյանին՝ Սարգսյանն ասում է նրան. «Մենք հիմա չենք խոսում հրադադարի մասին։ Մենք խոսում ենք հարձակողական գործողությունների և նոր տարածքների գրավման մասին»։

Տեսանյութում նաև երևում է տարածքի զննում, որտեղ Սերժ Սարգսյանը զրուցում է Դավիթ Իշխանյանի հետ։

Այս տեսանյութի առնչությամբ դատարանում հարցեր են ուղղել Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանին։ Պատասխանելով դատախազների հարցերին՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ հիշում է Սերժ Սարգսյանի տարածք այցի նպատակը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների մեկնաբանման՝ Իշխանյանն ասել է. «Նրանք ժամանեցին իմ գումարտակ և ծանոթացան դիրքերում տիրող իրավիճակին։ Տեսանյութում են Սերժ Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Մովսես Հակոբյանը: Այդ ժամանակ նա Մոնթե Մելքոնյանի տեղակալն էր: Տեսանյութում նկարահանված մեկ այլ անձ իմ աշխատակազմի ղեկավար Արամայիս Կարապետյանն է»:

դիտվել է 972 անգամ
Լրահոս
«Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am