Դեռևս նախորդ տարվա նոյեմբերի սկզբին, երբ դեռ Արմեն Դանիելյանը չէր նշանակվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար, 168.am-ը գրել էր, որ դա ռիսկային նշանակում է, և, որ այդ նշանակումը, ի վերջո, կարող է ունենալ քրեաիրավական հետևանքներ:
Մեր կանխատեսումն իրականացավ, և Արմեն Դանիելյանը նախ օրեր առաջ առանց պատճառը հայտնելու՝ ազատվեց ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից:
Հակակոռուպցիոն կոմիտեից 168.am-ը տեղեկացավ, որ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
ՍԱՏՄ մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ Արմեն Դանիելյանին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է երկու պատճառով՝ նախ՝ նա նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ՍԱՏՄ աշխատակիցների պարգևավճարներն է յուրացրել, և բացի դրանից, մեկ տարվա 30 տոննա բենզինի կտրոնները նախ բաժանել է ըստ կարիքի, ապա՝ հավաքել ու վաճառել:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը