Հայաստանը դեռ չի կատարել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ծախսերը բացելու ԵԽ-ի պահանջը․ «Ազատություն»

Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը։ Այս մասին գրում է «Ազատություն» ՌԿ-ն։

Նախագահի այցերի արժեքը՝ գաղտնիք

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վերջին 6 ամսում 6 արտերկրյա այց է ունեցել՝ ապրիլի 26-ին Վատիկանում Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը չհաշված։ Խաչատուրյանը 2024-ի հոկտեմբերի 10-ին մեկնել է Թուրքմենստան, մասնակցել Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային համաժողովին։

Հոկտեմբերի 14-ին Խաչատուրյանը եղել է Ղազախստանում, հանդիպել Ղազախստանի նախագահին, խորհրդարանի ղեկավարին։ Հոկտեմբերի 20-ին Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կոլումբիա, մասնակցել կենսաբազմազանության մասին համաժողովի։ Նոյեմբերի 13-ին Խաչատուրյանը մեկնել է Շվեյցարիա, ներկա գտնվել Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի 50-ամյակի միջոցառմանը, բացի այդ, հանդիպել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին, Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրենին։

2025-ի փետրվարին Վահագն Խաչատուրյանը դարձյալ մեկնել է Հարավային Ամերիկա՝ այս անգամ լինելով նաև Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում։ Ապրիլի 7-ին Խաչատուրյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնակցել Ամենամյա ներդրումային համաժողովին։

Նախագահի աշխատակազմը հրաժարվել է «Ազատությանը» հայտնել, թե այս այցերից յուրաքանչյուրի մասով որքան են կազմել նախագահի կեցության, տրանսպորտային, մյուս արարողակարգային ծախսերը՝ վկայակոչելով Գնումների մասին 2016-ին փոփոխված օրենքը։

Կոնդի առանձնատների բյուջեն ավելանում է, թափանցիկությունը՝ ոչ

Հայաստանում մի շարք պաշտոնատար անձինք՝ վարչապետը, ԱԺ նախագահը, արտգործնախարարը, բնակվում են Երևանի Կոնդ թաղամասի առանձնատներում։ Դրանց պահպանությունն ու սպասարկումն իրականացնում է «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը։ Որոշ փաստաթղթերից պարզ է դառնում, որ ՊՈԱԿ-ը պահպանում ու սպասարկում է մասնավորապես 8 առանձնատուն, սակայն կազմակերպությունը հրաժարվել է տեղեկացնել, թե ներկայում ովքեր են բնակվում այդ առանձնատներում (առանձնատների սպասարկում կարող է իրականացվել 8 շինությունում, սակայն բնակվողների թիվը ավելի նվազ կարող է լինել )։

ՊՈԱԿ-ը հրաժարվել է նաև տեղեկացնել, թե արդյո՞ք վերջին տարիներին Կոնդի առանձնատներում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որքան է ծախսվել այդ աշխատանքների համար, որքան են կազմել առանձնատների էլեկտրաէներգիայի, ջեռուցման, սննդի ծախսերը և այլն։ Խուսափելով պատասխանել այս հարցերին՝ ՊՈԱԿ-ը դարձյալ վկայակոչել է գնումների մասին օրենքի այն կետը, որով վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի սննդի, կեցության, տրանսպոտի, արարողակարգային ծախսերը գաղտնի են։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում 18-րդ դարի հայկական եկեղեցու քարեր են հայտնաբերվել Հենց այս պահին ամենասարսափելին է տեղի ունենում․ Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով Ադրբեջանցու կրակոցից տուժած կոջ վիճակը Ավտոմեքենայից կրակոցներ արձակելու և 2 պարեկի վիրավորում հասցված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ «Սասու՛ն, դու պիտի գնաս ու գլուխդ պատին տաս» (video) Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է Անուն կասե՞ք՝ ո՞վ է փող տվել Սեդրակ Քոչարյանին․ լրագրողը՝ Լևոն Քոչարյանին (video) Դե բացատրե՛ք՝ ու՞ր եք տարել փողերը․ թեժ իրավիճակ ԱԺ-ում (video) Լարված բանավեճ ԱԺ-ում․․․ (video) Հայաստան մտած զինված ադրբեջանցուն մինչև անգամ ցմահ ազատազրկում է հասնում․ Արամ Վարդևանյան (video) 15 կմ դիվերսանտը ոտքով անցել է․ ինչ է Նիկոլը սարքել ԱԱԾ-ն․ Հայկ Նահապետյան (video) Բաքվի բանտի գերիների հետ կփոխանակե՞ն զինված ադրբեջանցուն. ի՞նչ է ասում Անդրանիկ Քոչարյանը (video) Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց»․ «Ողջ ազգուտակին ԱԱԾ-ն զննում ու քննում է» (video) Ձեզ ստիպե՞լ են, իշմար տվեք․ Արուսյակ Ջուլհակյանը բորբոքվեց Արամ Վարդևանյանի խոսքից (video) «Իշխանափոխություն․ Նիկոլին պատանդ են վերցնում, փոխանակում Բաքվի գերիների հետ»․ Հայկ Նահապետյան (video) «Մի հատ ձեզ հյուրի պես պահեք», «Ձեզ կարգի հրավիրեք»․ լեզվակռիվ Եղոյանի ու Էդգար Ղազարյանի միջև (video) ՇՏԱՊ․ Ֆրանսիան Հայաստանին «խուրդում է» Թուրքիային․ ասեմ՝ ինչպես․ Հայկ Նահապետյան (video) «Ինչի՞ ցույց չեն տալիս ադրբեջանցուն ինչպես են բռնում, իսկ Ծառուկյանին գետնին գցելը ցուցադրում են» (video) Մոսկվա այցից առաջ Մեդվեդևը «մերկացրեց» Փաշինյանին․․․ (video) Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոխվի․ ինչո՞վ են փորձում ճնշել նախագահին (video) Պետական դավաճանություն է․ Խուդոյանը՝ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի մասին (video) Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am