«Հեռվացե՛ք» մեզանից ձեր տերերի հետ միասին, ա՛յ դատարկամիտ պաթոսիկներ

Խելոք մարդկանց լսելը կարևոր է ու հաճելի: Գիտես, որ անպայման մի մի բան կավելացնես իմացածիդ: Յութուբում Դանիել Երաժշտի հետ մի հարցազրույցի տեսանյութ աչքովս ընկավ ու որոշեցի նայել-լսել: Աստված իմ, համբերությունս հազիվ 15 րոպե հերիքեց: Հեռուստաընկերություններից մեկի հաղորդման հեղինակը կամ լրագրողը արվեստագետին հրավիրել էր, որպեսզի ինքը պաթետիկ, անհոդաբաշխ նախադասությունների հեղեղ թափեր հյուրի գլխին: Աղջիկը 15 րոպե բլբլացնում էր ու հասկացա, որ նրա ուղեղում անհեթեթ մտքերն իրար քացի են տալիս. ոչինչ չգիտի, ոչնչից տեղյակ չէ, բայց առանց շունչ քաշելու անկապ կենացներ է ասում ,,հայ մշակույթի,, մասին: Գաղափար չունի հյուրի ստեղծագործական գործունեության, առավելևս՝ հոգևոր երաժշտության մասին: Բայց դե, անպատկառությունը հիմա շփոթվում է ,,գիտունիկության,, հետ ու էս աղջիկն էլ հենց այդ սկզբունքով անդադար խոսում ու խոսում է: Եվ առնվազն հինգ անգամ արտաբերեց մի զարհուրելի բառ, ասելով՝ ,,Մենք հեռվացել ենք...,, ,,Հեռվանալով մենք կորցնում ենք ... ու նման բաներ... Ողբալի բառապաշար...Կարեկցեցի նրա հյուրին, որը լուռ նստած էր ու լսում էր այդ աղջկա դատարկախոսությունը: Լա՛վ, որտեղի՞ց են գտնում էս տեսակ անգետ չաչանակների ու հաղորդում վստահում: Գրեթե բոլոր ալիքներում նույն պատկերն է, դրա համար ես հայկական ոչ մի եթեր չեմ դիտում: ,,Հեռվացե՛ք,, մեզանից ձեր տերերի հետ միասին, ա՛յ դատարկամիտ պաթոսիկներ, կորե՛ք մեր աչքից հեռու, ա՛յ թերուսներ, որ կարողանանք հայկական ալիքներ դիտել... Կիմա Եղիազարյանի գրառումը

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am