Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել
Դիտել նաև
Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան
Դրսում խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում, թե իրենց դեմ խաղ չկա
Իշխանությունը քրեական հետապնդում սկսում է` լավ իմանալով, որ վերջում արդարացվելու են
Փաստացի այսօր Տիգրան Ավինյանն ու Երևանի ՔՊ֊ի ավագանիները գերի են իրենց կցորդ Հանրապետություն խմբակին
Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել։ Քննիչը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը։ Համանման խափանման միջոցներ են ընտրվել նաև բռնությունից տուժած, բայց մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արթուր Չախոյանի և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ նշելով, որ ՔԿ-ից հայտնել են, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ երկու քրեական վարույթներով էլ բոլոր վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ միասին ծեծել էին բլոգեր Արթուր Չախոյանին, նա տեղափոխվել էր հիվանդանոց։
