ՔՊ-ն սպասում է, որ Գյումրիում ձևավորված իշխանությունը ճաքեր է տալու

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը Գյումրիում բացառել է իր համագործակցությունը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։
«Բացառում եմ հետագա համագործակցությունը. ես ուր, կոմունիզմը ուր», – լրագրողների հետ զրույցում ասել է Սարիկ Մինասյանը՝ բացառելով ՔՊ-ի և կոմունիստների միջև ինչպես ներկա, այնպես էլ ապագա համագործակցությունը։

Նա նաև անդրադարձել է հարցին, թե ինչու Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը փոխքաղաքապետի թեկնածու չէր առաջադրել։

«Ես նշեցի, որ մանդատը վերցնում եմ, բայց որևէ պաշտոնի չեմ հավակնում։ Գյումրիում ամենամեծ «պաշտոնը» ես ունեմ՝ ներկայացնում եմ 17,200 ձայն ստացած խմբակցություն։ Քանի որ համայնքային իշխանությունը ձևավորվել է ոչ դասական քաղաքական գործընթացների արդյունքում, մենք հայտարարել ենք, որ այդ գործընթացին մասնակցություն չենք ունենալու։ Բացի այդ, անիմաստ է փոխքաղաքապետի թեկնածու առաջադրել. դա կնշանակի համագործակցություն, կնշանակի կոալիցիայի հուշագիր, ինչից մենք հրաժարվել ենք», – ասաց Մինասյանը։

Նա անդրադարձավ նաև հավանական արտահերթ ընտրությունների հնարավորությանը՝ ընդգծելով. «Արտահերթ ընտրությունների օրակարգը կբարձրանա այն ժամանակ, երբ այս ձևով ձևավորված իշխանությունը կսկսի ճաքեր տալ։ Երբ անձնական և քաղաքական շահերը սկսեն բախվել, ինչը, իմ համոզմամբ, անխուսափելի է»։

Աղբյուր՝ Փաստինֆո

դիտվել է 512 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am