Ուժի կիրառումն արդարացնող բացատրությունները ծայր աստիճան վտանգավոր են. քաղաքական վերլուծաբան

«Ես արդեն նշել եմ Պանդորայի արկղի շատ վտանգավոր ու բազմաշերտ «էֆեկտի» մասին, որ կարող է հերթական անգամ իջնել Հայաստանի գլխին»,-ահազանգում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի ու նրա թիմակիցների կողմից հասարակական ակտիվիստին ծեծելն արդարացնողներին։

Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցության, որի նախագահն Արամ Զավենի Սարգսյանն է, վերնախավն արդարացրել է իրենց թիմակցի բռնությունը։ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Արթուր Չախոյանը սադրանք է կազմակերպել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պատվերով։

«Միջադեպի բացատրությունները մեկը մյուսից ոչ միայն անհեթեթ են, այլ իրենց տրամաբանությամբ՝ ծայրահեղ վտանգավոր: Չի կարող եւ ոչ մի բացատրությամբ լեգիտիմացվել Սահմանադրության եւ օրենքների շրջանակից դուրս ուժի որեւէ կիրառում: Երբ որեւէ, անգամ ամենավերամբարձ, եւ առավել եւս անհեթեթ պատճառաբանություններով ու բացատրություններով լեգիտիմացվում է Սահմանադրության եւ օրենքի շրջանակով չենթադրվող ուժի կիրառումը, դա բերում է հանրային տոտալ դեգրադացիայի եւ վայրիացման:

Որեւէ նշանակություն չունի, թե ինչպես կփաթեթավորվի այդ երեւույթը: Ընդ որում նկատեմ, որ ինչքան ճոխ ու պերճախոս լինի դրա փաթեթավորումը, այդքան շատ ավելի վտանգավոր է դառնալու փաթեթի ներսում եղածը»,-նշում է քաղաքական վերլուծաբանը։

դիտվել է 304 անգամ
Լրահոս
Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը Լատվիա – Հայաստան․ Ֆուտբոլիստների գնահատականները «Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել Արտակարգ դեպք․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am