Ըստ ռուսական քարզչության, փակելու ենք Մատենադարանը, արտոնելու ենք նույնասեռ ամուսնությունները

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Մարդկային երեւակայությունը սահման չունի, ռուսաստանյան քարոզչությունը՝ նույնպես: Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետեւանքով մենք, ըստ այդ քարոզչության, կփակենք Մատենադարանը, կհրաժարվենք խաչքարերից եւ կարտոնենք նույնասեռական ամուսնությունները: Լավ է՝ չեն ասում, որ ամեն առավոտ պարտադրված կլինենք խմել նորածինների արյունը: Այս եւ խանդի այլ տեսարաններն ու մեր հասցեին թունոտ մեկնաբանությունները Ռուսաստանի ամենեւին ոչ անկախ լրատվամիջոցների կողմից առավել զարմանալի են այսօր, երբ պաշտոնական Կրեմլն ասում է, որ այդ համաձայնագրում ոչ մի խնդիր չի տեսնում: Քարոզիչները կա՛մ համապատասխան ցուցում առայժմ չեն ստացել, կամ էլ «վերեւներից» մի բան պաշտոնապես են ասում, մեկ այլ բան՝ «տակից բզում»: Բայց դառնանք էությանը: Նման քարոզիչներից մեկը հայտարարել է, որ եվրոպական կողմնորոշում ունեցող հայերն իր երկրի թշնամիներն են: Շատ լավ, իսկ եթե ռուսները նման կողմնորոշում ունեն, նրանք նույնպե՞ս Ռուսաստանի թշնամիներն են: Վստահ եմ, որ հիմա այդ երկրում կան տասնյակ, գուցե հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այդ «թշնամական» դիրքորոշումն ունեն: Եվ այդպես է ոչ միայն այսօր: Եվրոպական արժեքներին են ձգտել Ռուսաստանի ղեկավարներից շատերը՝ սկսած Պետրոս Առաջինից, 19-րդ դարում ռուս մտավորականները, արվեստագետները, գրողները, ազնվականները տարվա մի քանի ամիսն անցկացնում էին Եվրոպայում, այսօրվա վերնախավի ներկայացուցիչների զավակների մեծ մասը կրթությունը ստանում է Արեւմուտքում, իսկ գործարարներից շատերի բիզնես կապերը դարձյալ այնտեղ են: Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Եվրոպան Ռուսաստանի համար թշնամի դարձավ: Մյուս կողմից էլ՝ եվրոպացի որոշ գործիչներ (օրինակ՝ Բրյուսելի գագաթնաժողովում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը) դիմում են չափից դուրս կարծր ճնշման՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ այնքան խելամիտ հաշվարկների, որքան հուզական պոռթկումների հիման վրա: Ռուսաստանը երբեք չի դառնա Խորհրդային Միություն, եւ շուկայական հարաբերությունների, համացանցի, երկաթյա վարագույրի բացակայության պայմաններում այն ջանքերը, որոնք Արեւմուտքը գործադրում է Ռուսաստանին «զսպելու» համար, ինձ թվում է, չեն համապատասխանում իրավիճակին: Ոչ ադեկվատ ռուսաստանյան քարոզչությանը, որի «նմուշները» բերեցի հոդվածի սկզբում, հաճախ հակադրվում են նույնքան անհեթեթ «հակառուսական» դրսեւորումները, երբ ամեն թփի տակ փնտրում են Պուտինի դավադրությունը: Բոլոր ճամբարների պարանոյիկները նույնն են: Լավ կլիներ, իհարկե, որ այս հակասությունները հարթվեին: Բայց բոլոր դեպքերում ո՛չ եվրոպացիները, ո՛չ ռուսները մեր թշնամիները չեն: Մենք էլ` Հայաստանի քաղաքացիներս, որքան էլ տարբեր ձեւով մտածենք, ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների թշնամիները չենք: Ցանկալի է, որ ոչ մի կողմից մեզ «չքաշքշեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am