Արթուր Բաղդասարյանի տուն հերթական անգամ «կարմիր խնձոր» կուղարկե՞ն. պատմությունը կրկնվում է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորում ավագանիների մակարդակով ՀՀԿ-ՀՎԿ համագործակցության հուշագիր ստորագրելուց հետո տպագիր մամուլը հաջորդ օրերին գրեց, որ այս գործարքը Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի հանդիպման և պայմանավորվածության արդյունքն է: Գրվեց նաև, որ Սերժ Սարգսյանն Արթուր Բաղդասարյանին խոստացել է, որ 2018 թվականից հետո, երբ Գագիկ Հարությունյանին թոշակի կճանապարհի, Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը կմնա Բաղդասարյանին: Այն, որ Արթուր Բաղդասարյանը պետական համակարգում մի որևէ պաշտոնի տեր է դառնալու շուտով՝ դա փաստ է: Համենայնդեպս, նման կարծիք կազմելու համար խոսուն անցյալ կա: Բաղդասարյանի քաղաքական գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա ընդդիմությունից իշխանություն տանող մայրուղում շատ է «երթևեկել»: Ոչ վաղ անցյալում՝ 2008 թվականին, երբ նա ՕԵԿ-ով առաջադրվել էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, առիթը բաց չէր թողնում իշխանության վրա ցեխ շպրտելու համար: 2008-ի նախագահական ընտրություններում ստացած քվեներով նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը՝ Սերժ Սարգսյանից և Լևոն-Տեր Պետրոսյանից հետո: Ընդդիմության միավորման կոչերին չարձագանքեց Արթուր Բաղդասարյանը, և Մարտի 1-ի ողբերգությունից մեկ օր առաջ՝ 2008-ի փետրվարի 29-ին, Սերժ Սարգսյանը և Արթուր Բաղդասարյանը ստորագրեցին կոալիցիոն հուշագիր: Մարտի 1-ի երեկոյան տասը մարդ սպանվեց Երևանի կենտրոնում: 2008թ. մայիսի 4-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Բաղդասարյանը նշանակվեց ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Պաշտոնը ստանալու հաջորդ առավոտյան Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում (Սպանդարյանն Արթուր Բաղդասարյանի հայրենի գյուղն է) տարօրինակ դեպք տեղի ունեցավ: Ամբողջ մարզում խոսում էին, որ անհայտ անձինք Արթուր Բաղդասարյանի պապական տան դռան դիմաց դույլով լի կարմի խնձոր են դրել, որպես բողոքի նշան, և ենթատեքստում ունենալով այն հանգամանքը, թե հայկական ավանդության մեջ «կարմիր խնձոր» տանելն ինչ նշանակություն ունի: 2018-ին Արթուր Բաղդասարյանենց տուն 2008-ի նման կարմիր խնձոր տանելու առիթ կլինի՞, թե՞ ոչ: Պետք է ընդամենը սպասել: «Հայկական ժամանակը» Արթուր Բաղդասարյանին նոր պաշտոն տալու թեմայով զրուցեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: «Ես նման տեղեկություններ չունեմ, մենք կուսակցությունում 2018 թվականի հետ կապված կառավարության, կոալիցիայի ձևավորման հարց չենք քննարկել՝ որևէ ձևաչափով»,- ասաց ՀՀԿ խոսնակը»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am