«ՌԴ տարածքում ՀՀ վարորդական վկայականների գործածության հարցը ԵՏՄ դաշտում է». ՃՈ պետի տեղակալ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՌԴ-ի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականներով ՀՀ քաղաքացիները շարունակում են տնտեսական գործունեություն ծավալել, սակայն խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել: ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի օրենսդրությունը փոփոխելու կարիք չկա, այլ՝ հարցը պետք է լուծվի ԵՏՄ-ի շրջանակներում: ԵՏՄ-ում այժմ քննարկումներ են ընթանում, որպեսզի անդամ երկրների օրենսդրությունները համապատասխանեցնեն ԵՏՄ-ի կանոնակարգերին: – Պարոն Տոնոյան, օգոստոսին հայտարարվեց, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականներով անխոչընդոտ տնտեսական գործունեություն ծավալելու վերաբերյալ ներպետական օրենքներում փոփոխություններ կատարել: Հայկական կողմն ի՞նչ աշխատանքներ է կատարել օգոստոսից մինչ օրս: – Ներկայումս հայկական ազգային եւ միջազգային վարորդական իրավունքի վկայականները վավեր են Կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում, այդ թվում՝ նաեւ ԵՏՄ անդամ երկրներում, մասնավորապես ՌԴ-ում: Այսինքն, մեր վարորդական վկայականները համապատասխանում են ճանապարհային երթեւեկության մասին միջազգային կոնվենցիայով, դրա հետագա փոփոխություններով եւ լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին: Հետեւաբար՝ վավեր են բոլոր երկրներում: ՀՀ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտի, այդ թվում նաեւ ՌԴ տարածքում վարել տրանսպորտային միջոցներ ինչպես ՀՀ ազգային, այնպես էլ միջազգային վարորդական իրավունքի վկայականներով: – ՌԴ-ում խնդիրն առաջացել է տնտեսական գործունեություն ծավալող վարորդների դեպքում: Եթե, օրինակ, տաքսի էին վարում, խնդիր էր առաջանում: – Դուք ճիշտ եք: Նմանատիպ ձեռնարկատիրական գործունեությունով զբաղվելու հետ կապված տվյալ երկրների օրենսդրությունն է որոշում: 2017 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ էր մտել մեր ազգային վարորդական իրավունքի վկայականներով ձեռնարկատիրական եւ աշխատանքային գործունեություն իրականացնելու արգելքը: Դա հակասում էր ԵՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին եւ դա մեր կողմից ներկայացվել է: Հիմա նշված խնդիրը քննարկման փուլում է ԵՏՄ անդամ երկրների օրակարգում: Իրենց օրենքը ոչ թե հետաձգել են, այլ կասեցրել են: Ներկայումս մեր քաղաքացիները ոչ մի խնդիր ՌԴ-ում չունեն մինչեւ առավել կհստակեցվի այդ խնդիրը: ՀՀ օրենսդրությամբ այլ պետության վարորդական իրավունքի վկայականների գործածության սահմանափակումներ եւ արգելքներ չկան: – Մի խոսքով, այդ խնդիրը ԵԱՏՄ-ի դաշտում է: – Այո, այդ դաշտում է գտնվում եւ հիմա քննարկումներ են ընթանում, թե վերջնական տարբերակն ինչ կարգով կլինի, ես չեմ կարող ասել, բայց որ ներկայումս ոչ մի խնդիր չկա, մեր քաղաքացիներն այնտեղ ձեռնարկատիրական ծառայություններ են մատուցում հայկական վարորդական իրավունքի վկայականներով եւ նրանց համար խնդիրներ չեն առաջացնում, միանշանակ է»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am