Արդյունք թե՞ գործընթաց. սա է խնդիրը…. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

«Արդյունք թե՞ գործընթաց. սա է խնդիրը….

Երեկ, ի պատասխան ինձ տրված հարցին, թե ինչպես եմ վերաբերվում իմպիչմենթի նախաձեռնությանը հստակ շարադրեցի, թե ինչ պայամններ են անհրաժեշտ, Փաշինյանի պաշտոնազրկման համար։ Ասացի ու կրկնում եմ․ անհրաժեշտ թվով պատգամավորների քվե և հուժկու ժողովրդական ճնշում։ Պետք չէ Էրազմուս Ռոտերդամցին լինել հասկանալու համար, որ առանց այս պայմանների բավարարման իմփիչմենթի գործընթացը կտապալվի հենց սաղմնային փուլում։ Իմ այս մոտեցումը նոր չէ, միշտ եմ ասել, մեր խմբակցության պատգամավորներն են ասել, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն է ասել։ Նաև լրագրողի միջոցով հարց ուղղեցի, թե ո՞րն է լինելու նախաձեռնողների ներդրումը, նրանց ստեղծած հավելյալ արժեքը, որպեսզի գործընթացը հաջողվի։

Այսօր հետաքրքիր զուգադիպությամբ ասածիս սկսել են արձագանքել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։

Այդ արձագանքներից տպավորություն է, թե արդեն իմփիչմենթի շարժում է սկսել, արդեն նախաձեռնողները վարչապետի թեկնածու են առաջադրել, ով ի վիճակի է այսօրվա խորհրդարանում 54 ձայն հավաքել արդեն կան ստորագրողներ, մենք էլ չենք միանում։ Լու՞րջ։ Նախաձեռնողները և իրենց աջակիցը (աջակիցները) այդ ի՞նչ են արել, որ դեռ մի հատ էլ կողմնորոշվելու հարց են բարձրացնում։ Միգուցե իրենք պատասխանեն, թե ինչպես են տեսնում իմպիչմենթի հաջողության համար պակասող 20 ՔՊ֊ականների ձայներն ապահովելու գործընթացը։ Այլապես հարցեր են առաջանում այս գործընթացի բուն նպատակի վերաբերյալ:

Ուզում եմ հստակ ասել․ Փաշինյանի պաշտոնազրկման հարցը միշտ եղել է մեր օրակարգում, և «պաշտոնազրկել թե՞ չպաշտոնազրկել» համլետյան դիլեման մեր առջև կանգնած չի եղել։ Չի կարելի ինչ որ գործողողության գնալ հանուն գործողության, ընդամենը հանուն ծիտիկ նկարելու։ Նույնիսկ ՀՀՇ-ի Գևորիկի և ՀՀԿ-ի տատիկի համար պարզ է, թե ձախողման միակ շահառուն ով է լինելու։ Դա եք ուզու՞մ»։

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանին Փաշինյանը մի նպատակով է կալանավորել․ Արման Աբովյանի խոսքը Մոսկվայում (video) Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել Տիգրան Ավինյանի կտրուկ պատասխանն Աննա Հակոբյանին (video) Վրաստանը հրաժարվել է․ որն է պատճառը Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին «Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video) Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am