ԱԳՆ պաշտոնյան ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ «կեղծ գրին» քարտի համար

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի առաջատար մասնագետ Գրիգոր Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել կեղծ «գրին քարտերի» համար։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել անձամբ Գրիգորյանից, սակայն նա շատ կտրուկ հերքել է՝ ասելով՝ «Չկա նման բան, գուցե այլ մարդու հետ եք շփոթում, անունը համընկել է»։ Երբ պնդեցինք, որ խոսքն իր մասին է, նա անջատեց հեռախոսը։ «Հատուկ քննչական ծառայությունից և Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ իրենց մոտ նման գործ չկա, դատախազությունում ընդհանրապես տեղեկություն չունեին։ Իսկ ԱԱԾ-ից մեր տեղեկությունը հաստատեցին՝ պատասխանելով, որ ԱԳՆ պաշտոնյա Գրիգոր Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Գրիգոր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ 2017թ. հուլիսին ծանոթացել է Վահագն Դավթյանի հետ, ումից նախօրոք տեղեկանալով ընտանիքով ԱՄՆ մեկնելու ցանկության մասին` վստահեցրել է, որ 30 հազար ԱՄՆ դոլարի դիմաց կարող է կազմակերպել ԱՄՆ-ում «գրին քարտ» ստանալը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am