Նախագահ Թրամփն արժանի չէ արտասանելու ցեղասպանություն բառը. Հարութ Սասունյան

  Նախագահ Դոնալդ Թրամփի 2025 թվականի ապրիլի 24-ի ուղերձը, որում նա խուսափեց հիշատակել Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, ամոթալի շրջադարձ է Միացյալ Նահանգների տասնամյակների ճանաչումներից: Թուրքական և ադրբեջանական շրջանակներն արագորեն օգտվեցին Թրամփի հայտարարությունից: Թուրքական Turkiye Today թերթը ապրիլի 24-ին հոդված հրապարակեց՝ «Թրամփն ապրիլի 24-ին խուսափեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթից՝ որպես բարեկամական ժեստ Թուրքիայի նկատմամբ» խորագրով: Ադրբեջանական Azernews լրատվամիջոցը ապրիլի 25-ին հոդված հրապարակեց՝ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1915 թվականի հայտարարության մեջ խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից» վերնագրով:

Միացյալ Նահանգների կառավարությունն առաջին անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1951 թվականին այն պաշտոնական փաստաթղթում, որը ներկայացվել է Արդարադատության միջազգային դատարան (Համաշխարհային դատարան):

Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թվականներին ընդունել է երկու բանաձև, որոնցով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նախագահ Ռոնալդ Ռեյգանը այն ճանաչել է 1981 թվականի ապրիլի 22-ի իր հռչակագրում:

Ներկայացուցիչների պալատը կրկին ճանաչել է այն 2019 թվականի հոկտեմբերի 29-ին՝ 405 կողմ և 11 դեմ ձայների ճնշող մեծամասնությամբ։ Չնայած նախագահ Թրամփի մի քանի փորձերին՝ այն խոչընդոտելու, ԱՄՆ Սենատը 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունել է բանաձև, որով միաձայն համաձայնությամբ (100 կողմ և 0 դեմ) ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Այնուհետև նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 2021 թվականի ապրիլի 24-ին հրապարակված գրավոր հայտարարությամբ։

Այս բոլոր ճանաչումներից հետո հայերին այլևս չի հետաքրքրում, թե ինչ է ասել Թրամփը Հայոց ցեղասպանության մասին 2025 թվականին: Անկասկած, Թրամփը պարզապես հրաhանգէ ստացել իր մտերիմ ընկերոջից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, որով Թրամփն անչափ հիանում է:

Ամիսներ շարունակ Թրամփի հայ կողմնակիցները հպարտորեն նշում էին, որ նախագահը շրջապատված է կառավարության երեք բարձրաստիճան հայամետ անդամներով՝ Առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսեր, Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբբարդ և պետքարտուղար Մարկո Ռուբիո: Բացի Ռուբիոյից, առաջին երկուսն արտաքին քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն: Կամ այս երեքից ոչ մեկը չի փորձել ազդել Թրամփի ապրիլի 24-ի հայտարարության վրա, կամ նախագահը պարզապես անտեսել է նրանց խորհուրդները: Ռուբիոն նույնիսկ ավելի մեղմ հայտարարություն է արել ապրիլի 24-ին, քան Թրամփը․«Աննկարագրելիկորստիստվերիներքոհայժողովուրդըտոկացելէևհաղթել։ ԱյսօրՄեծեղեռնըհիշումենքոչմիայնսգալով, այլևվճռականությամբ: Հարգելովանցյալը՝մենքակնկալումենքաշխատելՀայաստանիևտարածաշրջանիհամարկայունխաղաղության, բարգավաճման և անվտանգության ուղղությամբ»։ Ուշադրություն դարձրեք՝ որևէ հիշատակում չկա ո՛չ Թուրքիայի, ո՛չ Օսմանյան կայսրության մասին որպես ցեղասպանության կազմակերպիչ։

Հայերը նաև ստիպված էին առերեսվել նախագահ Էրդողանի ապրիլի 24-ի խեղաթյուրված հայտարարությանը, որը նախատեսված էր մոլորեցնելու նրանց, որոնք այնքան միամիտ են նման հնարքներով խաբվելու համար։ Էրդողանը «ցավակցական ուղերձ» էր հղել, որը պատրիարք Սահակ Մաշալյանը պարտաճանաչորեն ընթերցեց Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Վարդանանց եկեղեցում։ Հեռու լինելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, Էրդողանը կեղծորեն հավասարեցրեց Հայոց ցեղասպանության զոհերին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանվածթուրք զինվորների հետ։ Ավելի հեռուն գնալով՝ Էրդողանը մեղադրեց հայ զոհերին «ապստամբություններին, ավազակախմբերի աճող շարժումներին, զինված խմբավորումների կողմից խափանարար գործողություններին» մասնակցելու մեջ, բացի այդ, հիշատակեց «պատերազմի տարիներին տեղի ունեցած համաճարակների» պատճառով կորցրած կյանքերի մասին։ Սա ճշմարտությունը ժխտելու ևս մեկ նողկալի փորձ է։  

Բազմաթիվ հայերի համար ամենացավոտը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններն են, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ»։  

Ավելին, վերջին ամիսներին Փաշինյանը հարցեր է բարձրացրել Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ, ինչպիսիք են՝ թե ինչ է տեղի ունեցել և ինչու է դա տեղի ունեցել, այդպիսով հիասթափեցնելով աշխարհի շատ հայերի, սակայն մեծ ուրախություն պարգևելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին: Բարեբախտաբար, Փաշինյանը չի մասնակցել Հայոց ցեղասպանության բացահայտ ժխտմանը՝ ապրիլի 24-ի իր հաշտեցման հայտարարության մեջ օգտագործելով և՛ Մեծ եղեռնը, և՛ Հայոց ցեղասպանությունը: Սակայն անհարկի հարցեր տալը միայն կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը: Իրավիճակն էլ ավելի վատթարացնելով՝ Փաշինյանը քննադատել է հայ ժողովրդի կողմից Արարատ լեռան պաշտամունքը, աջակցություն է հայտնել Հայաստանի Հանրապետության զինանշանի և օրհներգի, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը: Նրա հակազգային հայտարարությունները խրախուսում են ժխտողականներին Ադրբեջանում և Թուրքիայում: Անկասկած, Փաշինյանը տեղի է տալիս Ալիևի և Էրդողանի զիջումների պահանջներին՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու և Թուրքիայի հետ սահմանը բացելու համար։

Մինչ Փաշինյանը մեղմ դիրքորոշում է որդեգրել Հայոց ցեղասպանության հարցում, նա խստորեն դատապարտել է այն հայերին, որոնք ապրիլի 24-ին Երևանում այրել են ադրբեջանական և թուրքական դրոշները, նույնիսկ նախքան այս երկու երկրների կողմից որևէ բողոք ստանալը։ Իմ կարծիքով, թշնամի երկրի դրոշն այրելու մեջ ոչ մի վատ բան չկա: Այն բողոքի արտահայտություն է Ադրբեջանի և Թուրքիայի թշնամական քաղաքականության դեմ: Բացի այդ, դրոշներն այրողները ոչ մի օրենք չեն խախտել։ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ շատ ավելի ցանկություն ունի գոհ պահել Հայաստանի թշնամիներին, միաժամանակ չափազանց կոշտ վարվելով իր հայրենակիցների նկատմամբ, որոնք համաձայն չեն իր քաղաքականության հետ։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի  

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am